Եվրախորհրդարանը հաստատել է Հայաստանի և ԱլԳ երկրների համար խոստումանալից հեռանկարներ նախատեսող զեկույցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը (ԵԽ) հաստատել է Հայաստանի և Արևելյան գործընկերույթան (ԱլԳ) երկրների համար խոստումանալից հեռանկարներ նախատեսող զեկույցը և կոչ արել Եվրոպական միությանն անհապաղ իրականացնել քաղաքականություններ, որոնք դրական ազդեցություն կունենան Հայաստանի՝ ազատ տեղաշարժի, էներգետիկայի, տրանսպորտի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ոլորտների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրությունը, Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ինիստին ներկա պատգամավորների 87%-ը ընդունել է ԵԽ պատգամավոր Պավել Կովալի զեկույցը՝ Եվրամիության հետ հարաբերություններում Արևելյան գործընկերության երկրների առաջնահերթությունների գնահատման և կարգավորման վերաբերյալ:

«Զեկույցում Եվրախորհրդարանը նշում է, որ ԵՄ հաջորդական ընդլայնման քաղաքակնությունները ավելի են մոտեցրել Հայաստանը և ԵՄ-ն, ինչը նշանակում է, որ երկրի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը հարաճուն ազդեցություն ունեն ԵՄ-ի վրա, և հակառակը: Ուստի, Եվրոպական Միության կողմից տեղայնացված ֆինանսական աջակցության տրամադրումը Հայաստանին և ԱլԳ մյուս երկրներին վճռորոշ նշանակություն ունի», - մեկնաբանել է ՀԵԲ-ի տնօրենԷդուարդո ԼորենցոՕչոան:

Եվրոպական խորհրդարանի համաձայն՝ ԱլԳ-ն բավարար խթան չի եղել փոփոխությունների և բարեփոխումների համար, հետևաբար, այս երկրներին պետք է տրվի ավելի հստակ եվրոպական հեռանկար՝ ԵՄ հաղորդակցության հզոր ռազմավարության իրականացման և ԱլԳ երկրներում ԵՄ պատվիրակությունների կողմից մատուցվող հստակ աջակցությանը զուգահեռ:

Ինչ վերաբերում է սառեցված հակամարտություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը (ԵԱԳԾ) և Մարդկային ռեսուրսների փոխնախագահին վստահության ամրապնդմանն ուղղված ծրագրեր մշակել: ԵԽ-ն երկրորդ անգամն է քվեարկում «այդ տարածաշրջաններում քաղաքացիական մշակույթի և համայնքային երկխոսության աջակցության համար նորարական միջոցների և մոտեցումների, այդ թվում՝ հանրային հաղորդակցման ռազմավարությունների մշակման, պրագմատիկ նախաձեռնությունների քննարկման և ոչ ֆորմալ շփումների և խորհրդակցությունների» օգտին:

Մյուս կողմից, Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին առևտրի ոլորտում եղած խոչընդոտների մեղմման նոր հնարավորություններ ուսումնասիրել՝ նաև նախքան Խորը և համապարփակազատ առևտրի պայմանագրերի ստորագրումը և իրականացումը:

«Այս երկու նոր գործոնները լրջորեն հաշվի կառնվեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրավական հիմքերի և բովանդակության վերանայման ժամանակ»,- ընդգծել է Օչոան:

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա