Հասարակական

Արսեն Խոջայանը մոլորվել ու ադրբեջանական կողմում է հայտնվել մառախուղի պատճառով. Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ

1 րոպեի ընթերցում

Արսեն Խոջայանը մոլորվել ու ադրբեջանական կողմում է հայտնվել մառախուղի պատճառով. Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը հաստատում է տեղեկատվությունը, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած քաղաքացին իրենց համագյուղացին է: «Արմենպրես»-ի հետ զրույցում գյուղապետը նշեց, որ մամուլում հայտնված լուսանկարը, անուն-ազգանունը համընկնում են:

«Արսեն Խոջայանը յոթ երեխաներից բաղկացած ընտանիքի ավագ որդին է, ով անասուններին տարել էր արածացնելու ու, քանի որ գյուղում արդեն մի քանի օր է` ուժեղ մառախուղ է, հնարավոր է, նա մոլորվել է ու հայտնել ադրբեջանական կողմում»,- ասաց Կամո Չոբանյանը: Նրա խոսքով` ներկայում էլ ուժեղ մառախուղ է գյուղում, և բոլորը շարունակում են փնտրել երիտասարդին:

Ադրբեջանական xezerxeber.az կայքը հրապարակել է սահմանն անցած ՀՀ քաղաքացու լուսանկարը, որը քաղաքացիական հագուստով է, իսկ Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովի խոսքերով՝ նա ծնվել է 1991-ին, անուն-ազգանունը՝ Արսեն Խոջայան։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում