Շոու բիզնես

Մարտի 8-ը Երևանում խոստանում է «համերգաշատ» լինել

1 րոպեի ընթերցում

Մարտի 8-ը Երևանում խոստանում է «համերգաշատ» լինել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կանանց միջազգային տոնի առթիվ հայկական էստրադային ներկայացուցիչները համատեղ համերգով հանդես կգան: Մարտի 8-ին Արամ Խաչատրյանի ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում կայանալիք համերգի ընթացքում ելույթ կունենան Սիրուշոն, Էմմին, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև Մարտին Մկրտչյանը և Վարդան Բադալյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրել երգիչների հին ու նոր կատարումները: Տոսմերի արժեքը 3000-12 000 դրամ է:

Հայ կատարողների համերգները կնախորդեն և կհաջորդեն մարտի 8-ը: Մարտի 6-ին երգչուհի Ալլա Լևոնյանը մենահամերգ կտա «Յանս» երաժշտական ակումբում: «Ռեինկարնացիա» խումբըԿանանց միջազգային օրվա առթիվ` մարտի 8-ին, մենահամերգով հանդես կգա Երևանի «Club 12» երաժշտական ակումբում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում