Քաղաքականություն

Շվեյցարիայում քննարկում են Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը բողոքարկելու հարցը

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիայում քննարկում են Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը բողոքարկելու հարցը

ԵՐԵՎԱՆ 5 ՄԱՐՏԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիան կարող է մինչեւ մարտի 15-ը հակընդդեմ հայց ներկայացնել եւ թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործի վերաբերյալ բողոքարկել ՄԻԵԴ դատավճիռը: Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերի խոսքերով` Շվեյցարիայում ընթանում են լուրջ քննարկումներ եւ բանավեճեր հարցի առնչությամբ: Դեռեւս հայտնի չէ` Շվեյցարիան հարցի վերաբերյալ ինչ որոշում կընդունի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լուկաս Գարսիան, ՄԻԵԴ վճռի վերաբերյալ շատ ընդհանրական պատասխան տվեց` նշելով, որ ինչպես իր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, ինքն էլ շատ վատ է ընդունել, որ ՄԻԵԴ-ն իր երկրի վերաբերյալ վճիռ է կայացրել: «Երբ Շվեյցարիայի կառավարությունը որոշում կայացնի Դողու Փերինչեքի գործի վերաբերյալ, մենք այն կհրապարակենք նաեւ լրատվամիջոցներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց դեսպանը:

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրադատարանը Դողուի հայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում