ՀՀ ԱԺ պատգամավորը Իրան-Հայաստան միջուկային համագործակցությունը սերտացնելու հնարավորություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը կարող է նպաստել միջուկային էներգիայի խաղաղ կիրառման ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության զարգացմանը: Այդ մասին նշեց ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը՝ մարտի 3-ին մեկնարկած «Միջուկային անվտանգության 2014 թվականի գագաթնաժողովի ներկայացում. առանցքային գաղափարներ և նոր լուծումներ» թեմայով քննարկմանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը երկու կողմից շրջափակված է թշնամի պետություններով, իսկ մյուս հարևանն էլ ունի իր աշխարհաքաղաքական դերը բացատրելու խնդիր:

Պատգամավորը նշեց, որ Իրանի միջուկային հարցի պատճառով այդ երկրի դեմ պատժամիջոցներից տուժեց նաև Հայաստանը: «Ընդամենը երկու օր առաջ մամուլում տարածվեց նորություն, որ Իրանի Նախագահը հայտարարել է միջուկային զենք ստեղծելու գաղափարից հրաժարվելու մասին: Եթե սա կբերի այն բանին, որ կլինի Իրանի նկատմամբ սանկցիաների թեթևացում, միգուցե Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ առևտրաշրջանառության և ինչու ոչ՝ Հայաստան-Իրան միջուկային խաղաղ գիտելիքների և տեխնոլոգիաների շրջանակում համագործակցության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պողոսյանը:

ԱԺ պատգամավորը Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու հարցում անհրաժեշտ է համարում Մեծամորի ատոմակայանի առկայությունը:

Իրանի միջուկային ծրագրի պատճառով Արևմուտքը պատժամիջոցների էր դիմել Հայաստանի հարևան այդ երկրի նկատմամբ: Associated Press-ի հաղորդմամբ՝ մարտի 1-ին Իրանի Նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվել է միջուկային զենքի ստեղծումից, ինչը բացատրել է «բարոյական սկզբունքներով»:

Իրանի և միջնորդ երկրների «վեցյակ»-ի բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի մարտի 17-ին, Վիեննայում:

Հայերեն English

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո