«Սիրելով հեռանում եմ» տեսահոլովակում Էմմին կներկայանա միանգամայն նոր կերպարով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Էմմինհանրության դատին կհանձնի «Սիրելով հեռանում եմ» տեսահոլովակը: Հատուկ տեսահոլովակի համար երգչուհին կներկայանա նոր կերպարով :

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էմմին նշեց, որ շատերի կյանքում հնարավոր է, որ եղել է այսպիսի պատմություն, ինչպիսին ներկայացվելու է տեսահոլավակում, բայց քչերը կունենան համարձակություն բարձրաձայնել այդ մասին:

«Այս պատմությունը թույլ է տալիս, որպեսզի այն մարդիկ, ովքեր այսպիսի ցավ են ապրել, ինչ-որ չափով ուժ գտնեն և հասկանան, որ այս կյանքում ամեն ինչ կարող է լինել, բայց պետք է ելք գտնել և դուրս գալ այդ ամենի միջից»,- պատմեց երգչուհին:

Նա տեսահոլովակը նվիրում է բոլոր այն կանանց, ովքեր ուժ չեն գտել հեռանալու այն մարդկանցից, ովքեր իրենց ցավ են պատճառում:

Բոլորն Էմմիին տեսել են նույն կերպարներով` մուգ մազերով, բայց այս անգամ, ռեժիսորի և ոճաբանների մտահաղացմամբ, Էմմին ամբողջովին կփոխվի և կդառնա նոր կերպար, ինչի համար երգչուհին շնորհակալ Սերժ Հարութունյանին և Մերի Պողոսյանին:

Տեսահոլավակի երաժշտության հեղինակն է Արման Ղազարյանը, խոսքի հեղինակը` Սիլվա Հակոբյանը: Գործիքավորումն արել է Արա Թորոսյանը: Երգը ձայնագրվել է երգահան Հայկոյի ձայնագրման ստուդիայում:

Ռեժիսորն է Հրանտ Երիցկինյանը:

Հայերեն

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան