Շառլ Ազնավուրը մասնակցել է Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը մասնակցել է Փարիզում եւ Իսի-լե-Մուլինոյում Միսաք Մանուշյանի մահապատժի 70-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Երգիչը Facebook-յան էջում տեղադրել է միջոցառումից լուսանկարեր եւ թողել համառոտ հանրագիր այն մասին, որ մեծ հպարտությամբ երկու օր շարունակ մասնակցել է հայտնի գործիչ ֆրանսահայ Միսաք Մանուշյանի մահապատժի տարելիցի միջոցառումներին:

Փետրվարի 21-ին Փարիզի արվարձանում գտնվող Ֆրանսիական Դիմադրության շարժման Մոն Վալերյան հուշահամալիրում, ունեցած հիշատակի արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել էր, որ Մանուշյանը Հայոց ցեղասպանությունից փրկված այն հայերից էր, որ հաստատվեց Ֆրանսիայում եւ անդամագրվեց նրա ազատագրման պայքարին: «Մանուշյանը միակ հայը չէր, որ կյանքը զոհեց այս երկրի ազատության համար»,-ասել է Օլանդը:

Միսաք Մանուշյանի հայրը զոհվել է 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Գաղթի ժամանակ եղբոր հետ հայտնվել է Սիրիայում, հետո հինգ տարի ապրել Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցում: 1925թ. տեղափոխվել է Ֆրանսիա, սկզբում Մարսել, ապա՝ Փարիզ։ Կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցել է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում է գործել գերմանական օկուպանտների վրա։ 1943 թ. նոյեմբերին Մանուշյանը ձերբակալվել է, երեք ամիս անց, 1944թ.փետրվար 21-ին խմբի անդամների հետ մահապատժի ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում:

Լուսանկարները` Ժան Էքյանի

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում