Մշակույթ

Պչաքճյանի երկերի ժողովածուի չորրորդ հատորում ամփոփված են հեղինակի տարբեր տարիների գործեր

4 րոպեի ընթերցում

Պչաքճյանի երկերի ժողովածուի չորրորդ հատորում ամփոփված են հեղինակի տարբեր տարիների գործեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» հրատարակչությունը շուտով լույս կընծայի սփյուքահայ գրող Մովսես Պչաքճյանի «Երկերի լիակատար ժողովածու» գրքի չորրորդ հատորը: Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ հրատարակած գիրքն ափոփում է հեղինակի` տարբեր տարիներին գրած բազմաթիվ գործեր: Գրքի նախորդ հատորների խմբագրական խորհրդի անդամ է եղել նաև ՀՀ գրողների միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանը:

«Շատ վաղուղ եմ ծանոթացել Լևոն Անանյանի հետ: Միասին եղել ենք տարբեր տեղերում, ճաշել ենք իրար հետ, զանազան գործեր ենք արել, այցելել ենք Լոռի ու Ծաղկաձոր: Անշուշտ, ծանր էր նրա կորուստը: «Երկերի լիակատար ժողովածու»-ի երրորդ հատորում մի լուսանկար կա, որտեղ ես և նա պատկերված ենք իրար կողք-կողքի»,-«Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում վերհիշեց Մովսես Պչաքճյանը:

Պչաքճյանը նշում է, որ հատորները բացմաթիվ նյութեր են պարունակում: Վերհիշում է` գրել սկսել է 30 տարեկանից: 1995-ից սկսած հեղինակն ընդհանրապես չի գրում` առողջական խնդիրների պատճառով:

«Գրել եմ սիրային, հայրենասիրական թեմաներով ստեղծագործություններ: Արդեն բավ է: Զանազան հարցերի եմ անդրադարձել: Սփյուքի շատ թերթերում եմ աշխատել` Հալեպի «Արևելքում», Բեյրութի «Այգ» և «Բագին» ամսագրերում, Փարիզի «Հառաջ»-ում, Բոսթոնի «Հայրենիքում» և Մոնրեալի «Հորիզոնում»: «Հառաջ»- ում աշխատել եմ 15 տարուց ավելի: Առաջին էջում էին տպագրվում գործերս»,-հավելեց Պչաքճյանը:

Սփյուռքահայ գրողը երեք տասնամյակից ավելի բնակվում է Փարիզում: Այստեղ է հայտնվել պատահաբար: Որոշել էր 21 օր մնալ քաղաքում, սակայն մնաց 38 տարի: Փարիզում 20 տարի եղել է տեղի հայկական մայր եկեղեցու դիվանապետը:

«Մի առիթով ասել եմ. «Երևանին քիչ մը Փարիզ կպակասի, Փարիզին` ամբողջ Երևանը»: Հայաստանի մասին միշտ գրել եմ: Փարիզում կարդում են իմ գործերը, նույնիսկ մրցանակներ եմ շահել: Այնտեղ հետաքրքրվում են հայկական մշակույթով, բայց, ցավոք, կամաց-կամաց ընթերցասիրությունը պակասում է»,- փաստեց հեղինակը:

Ամեն անգամ գիրք հրատարակելիս Մովսես Պչաքճյանը չի մոռանում նաև քննադատությունների մասին: Դրանք մշտապես զետեղում է իր գրքերում: «Երկերի լիակատար ժողովածուի» չորրորդ հատորն էլ բացառություն չի լինի: Այս գրքում ևս ներառված են լինելու այլ հեղինակների կարծիքները գրողի ստեղծագործությունների մասին:

Մովսես Պչաքճյանը ծնվել է Հալեպում 1940 թվականին: Ստեղծագործություններ ունի ամենատարբեր ժանրերով` վեպ, վիպակ, պատմվածք, էսսե, թատրերգություն, հրապարակախոսական և լրագրական հոդվածներ, բանաստեղծություններ, թարգմանություններ: 1976-ից բնակվում է Փարիզում, մասնակցում է հայկական գաղթօջախների գրական, թատերական և մշակութային կյանքին: 2009-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Պչաքճյանին շնորհել է «Մովսես Խորենացի» շքանշան: Զբաղվում է նաև ուսուցչությամբ:

Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը

Մշակույթ

Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մշակույթ

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Հանրահայտ «Քուին»-ի երգերը՝ նոր մոտեցմամբ. Երևանում առաջին անգամ հանդես կգա Queen Sensation խումբը

Մշակույթ

Հանրահայտ «Քուին»-ի երգերը՝ նոր մոտեցմամբ. Երևանում առաջին անգամ հանդես կգա Queen Sensation խումբը

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մշակույթ

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մշակույթ

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

Մշակույթ

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Մշակույթ

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում