Մշակույթ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

3 րոպեի ընթերցում

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի դրամատիկական թատրոնում հունիս 28-ին բացառիկ համերգով հանդես եկավ համայնքային ենթակայության տակ գործող «Անի» փողային նվագախումբը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համերգի ընթացքում հնչեցին համաշխարհային ռոք հիթերը փողային նվագախմբի և կիթառահար Վարդան Գաբոյանի մատուցմամբ՝ նվագախմբի դիրիժոր՝ Արտակ Գրիգորյան, գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Ձամուկաշվիլի, հրավիրյալ երաժիշտ՝ ալտահար՝ Լուսինե Խնկոյան, բաս-կիթառահար՝ Արթուր Մոլիտվին։

Հիսունամյա պատմություն ունեցող նվագախումբը վերջին շրջանում համալրել է իր նվագացանկը՝ փողային նվագախմբերի համար նախատեսված գործերից բացի հանդես է գալիս նաև ժամանակակից, սիրված ֆիլմերի, իսկ հիմա արդեն՝ ռոք հիթերով։

«Պետք է նախ շնորհակալություն հայտնենք նվագախմբի հիմնադիր՝ Գեորգի Ձամուկաշվիլիին՝  հիսուն տարի առաջ «հանդգնելու» ու այս նվագախումբը ունենալու ու այն մեզ հասցնելու համար։ Բարձր ծափեր նաև նվագախմբի երիտասարդացված կազմին։ Այն ամենը, ինչ կատարվեց վերջին մի քանի տարիների ընթացում` հեշտ ճանապարհ չէր, բայց, փաստորեն, հնարավոր էր՝ նոր երաժիշտների ընդգրկումից  մինչև բացառիկ նվագացանկ, երիտասարդ դիրիժոր ու շատ սրտացավ տնօրեն»,-համերգի ավարտին նշեց Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ Արմեն Ձամուկաշվիլիին և Վարդան Գաբոյանին հանձնելով համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի շնորհակալագիրը: 

1973 թվականին ձևավորված նվագախումբը վերակազմավորվեց 1991-ին: Վերակազմավորված նվագախումբը նույն տարում մասնակցեց Փարիզում անցկացվող «Եվրոշեփոր» փառատոնին՝ վերադառնալով Գրան պրի մրցանակով: Այդ տարիներին փողային նվագախմբի ղեկավարը Գեորգի Ձամուկաշվիլին էր: Այսօր Գյումրու համայնքային ենթակայության տակ գործող «Անի» փողային նվագախումբը ղեկավարում է նրա որդին՝ Արմեն Ձամուկաշվիլին: Պահպանելով հին ու բարի ավանդույթները՝ երիտասարդ ղեկավարը փորձում է միևնույն ժամանակ նվագախմբին ժամանակակից շունչ տալ՝  այսուհետ նվագախումբը հանդես է գալու նաև նոր, ժամանակակից նվագացանկով՝ համաշխարհային հիթեր, ժամանակակից էստրադային, ջազային կատարումներ, սաունդթրեքներ, դասական գործեր:        

Արմենուհի Մխոյան

 

 

Տեղադրություն

Նախկին պաշտոնյան պետությանը պատճառած վնասն ամբողջությամբ վերականգնել է

Իրավունք

Նախկին պաշտոնյան պետությանը պատճառած վնասն ամբողջությամբ վերականգնել է

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Քաղաքականություն

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

ՀՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիոն գործընթացներին. Ալեն Սիմոնյանը՝ Լազար Կոմանեսկուին

Տնտեսություն

ՀՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիոն գործընթացներին. Ալեն Սիմոնյանը՝ Լազար Կոմանեսկուին

ՀԵՑ-ն ու «Վեոլիա ջուր»-ը մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում. ՄԻՊ-ը բողոքներ է ստանում

Իրավունք

ՀԵՑ-ն ու «Վեոլիա ջուր»-ը մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում. ՄԻՊ-ը բողոքներ է ստանում

Շիրակցի 300 դպրոցական այս տարի հանգիստը կանցկացնի Հանքավանում

Մարզեր

Շիրակցի 300 դպրոցական այս տարի հանգիստը կանցկացնի Հանքավանում

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

«Դետք» խումբը նոր հոլովակներ է հրապարակել

Շոու բիզնես

«Դետք» խումբը նոր հոլովակներ է հրապարակել

Դատախազությունն ուսումնասիրում է խորհրդային տարիներին ՀԿ-ներին հանձնված անշարժ գույքերի սեփականության իրավունքի իրավաչափությունը

Իրավունք

Դատախազությունն ուսումնասիրում է խորհրդային տարիներին ՀԿ-ներին հանձնված անշարժ գույքերի սեփականության իրավունքի իրավաչափությունը

2018 թվականից ի վեր բյուջեի եկամտային մասը շատ մեծ առաջընթաց է ունեցել. ՀՀ վարչապետ

Տնտեսություն

2018 թվականից ի վեր բյուջեի եկամտային մասը շատ մեծ առաջընթաց է ունեցել. ՀՀ վարչապետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում