Տնտեսություն

2018 թվականից ի վեր բյուջեի եկամտային մասը շատ մեծ առաջընթաց է ունեցել. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

2018 թվականից ի վեր բյուջեի եկամտային մասը շատ մեծ առաջընթաց է ունեցել. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումում ունեցած ելույթի ընթացքում հայտարարեց, որ ներկայում երկրի պետական բյուջեի ծախսերի մոտ 80 տոկոսը հանդիսանում է նախորդ ժամանակահատվածներից ժառանգված պարտադիր ծախս, իսկ արդեն 2018 թվականից հետո բյուջեի եկամտային մասը շատ մեծ առաջընթաց է ունեցել:

«Այսօր էլ, մեր պետական բյուջեի մեջ ծախսերի մոտավորապես 80 տոկոսն այն ծախսերն են, որոնք նախկինից ժառանգված են և պարտադիր ծախսեր են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշեց վարչապետը:

Նա շեշտեց, որ բյուջեի ծախսերի 80 տոկոսը, եթե ոչ ավելին՝ շարունակական ծախսերն են, որոնք կարևոր ծախսեր են: Օրինակ՝ կենսաթոշակը։ Կառավարությունը չի կարող վերցնել ու ասել՝ եկեք կենսաթոշակը մի քիչ այս տարի պակասեցնենք և ավելի շատ ծախսենք այլ նպատակների, այդ թվում՝ մարդու իրավունքների վրա։ Նա նկատեց, որ բյուջետային հնարավորությունների մասին խոսելիս միշտ պետք է այս հանգամանքը հաշվի առնել։

Վարչապետի խոսքով՝ երբ Կառավարությունը հարկային բարեփոխումներ է փորձում իրականացնել, շատ դեպքերում որոշակի տարընթերցումների տեղիք է տալիս։ Նրա դիտարկմամբ՝ բյուջեն բնակչության աշխատանքի արդյունքում գեներացված այն միջոցներն են, որոնք կարելի է ծախսել ՀՀ կարիքների համար։

«Մենք ուզում ենք, որ պատշաճ աշխատավարձեր լինեն, որպեսզի բոլոր տեղերում մարդիկ պատշաճ ձևով կարողանան աշխատեն: Սակայն շատ դեպքերում ստիպված ենք կատարել ընտրություն: Այդ ընտրությունը դժվար է, շատ դեպքերում մեզ օգնության են հասնում միջազգային գործընկերները»,- ասաց Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ անխոս պետք է գումար ծախսել մարդու իրավունքների պաշտպանության համար: Այլ հարց է, թե որտեղից պետք է գտնել այդ գումարը. 

«Կա 2 ճանապարհ՝ որտեղի՞ց կրճատել, որպեսզի կարողանանք մյուս տեղում ավելացնել, կամ՝ ինչպե՞ս ավելացնել բյուջեի եկամուտները: Այլ տարբերակ չկա»: 

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է՝ հասնելով 62 հազար տոննայի

Տնտեսություն

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է՝ հասնելով 62 հազար տոննայի

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նրան ամրակցված ինքնաձիգը

Իրավունք

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նրան ամրակցված ինքնաձիգը

Ճանաչողական այցով Շիրակի մարզ է այցելել Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը

Մարզեր

Ճանաչողական այցով Շիրակի մարզ է այցելել Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը

Արաբկիրի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ. կան ձերբակալվածներ

Իրավունք

Արաբկիրի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ. կան ձերբակալվածներ

Հայաստանում ստվերի կրճատման դինամիկան շարունակվում է

Տնտեսություն

Հայաստանում ստվերի կրճատման դինամիկան շարունակվում է

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են երկու երկրների միջև տարբեր ուղղություններով կապերի խորացումը

Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են երկու երկրների միջև տարբեր ուղղություններով կապերի խորացումը

ԱԽ քարտուղարը Հայաստանի դիմակայունության կարևոր գործոն է համարում դիվերսիֆիկացիան և ժողովրդավարությունը

Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը Հայաստանի դիմակայունության կարևոր գործոն է համարում դիվերսիֆիկացիան և ժողովրդավարությունը

Հայաստանում գործում են օֆշորային սխեմաներ, որոնք լայն տարածում ունեն․ ՊԵԿ նախագահ

Տնտեսություն

Հայաստանում գործում են օֆշորային սխեմաներ, որոնք լայն տարածում ունեն․ ՊԵԿ նախագահ

Ցինդաոյի նավահանգստի՝ արհեստական բանականությամբ աշխատող տերմինալը Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացի վառ վկայությունն է

Տնտեսություն

Ցինդաոյի նավահանգստի՝ արհեստական բանականությամբ աշխատող տերմինալը Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացի վառ վկայությունն է

Հայաստանի դիմակայունությունն իր հարևանների դեմ չէ, այն շահեկան է նաև վերջիններիս համար. ԵՄ դեսպան

Հայաստան

Հայաստանի դիմակայունությունն իր հարևանների դեմ չէ, այն շահեկան է նաև վերջիններիս համար. ԵՄ դեսպան

ՀՀ-ն այլ երկրների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակում կիրականացնի

Տնտեսություն

ՀՀ-ն այլ երկրների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակում կիրականացնի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում