Տնտեսություն

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է՝ հասնելով 62 հազար տոննայի

3 րոպեի ընթերցում

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է՝ հասնելով 62 հազար տոննայի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից այս տարի արդեն արտահանվել է շուրջ 62 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, սա 10 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանածից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

«2024 թվականին Հայաստանից արտահանվել է շուրջ 62 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 10 հազար տոննայով: Նախորդ տարի արտահանել ենք ընդհանուր առմամբ 133 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն»,-ասաց Խոջոյանը:

Անդրադառնալով արտահանված ապրանքներին՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարվա արտահանման ծավալների մեջ ծիրանի արտահանումը կազմել է 30 հազար տոննա: Այս պահի դրությամբ արդեն Հայաստանից արտահանվել է 20 հազար տոննա ծիրան: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն շուրջ 1000 տոննայով ավելի է: 

Էական տարբերություն է նկատվում խնձորի արտահանման ծավալներում: 2024 թվականին արդեն արտահանվել է շուրջ 11 հազար 500 տոննա խնձոր, նախորդ տարի նույն ժամանակաշրջանում արտահանվել էր 3800 տոննա: Այսպիսով՝ խնձորի արտահանումն ավելացել է էականորեն:

Սակայն կրճատվել է լոլիկի արտահանումը: Այս տարի Հայաստանից արտահանվել է 6100 տոննա լոլիկ, նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 14 000 տոննա լոլիկ:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է որոշ մշակաբույսերի արտահանումն ավելացել, որոշներինը նվազել՝ փոխնախարարը պարզաբանեց. «Բանջարեղենի մասով պետք է ասել, որ արտահանվող հիմնական բանջարեղենը ջերմատնային տնտեսություններում արտադրված ապրանքներն են: Եվ ջերմատնային տնտեսություններում շատ դեպքերում մշակաբույսի փոփոխություններ են տեղի ունենում՝ հաշվի առնելով շուկայի պահանջարկները: Ճիշտ է, լոլիկի արտահանումը նվազել է, սակայն, օրինակ՝ այս տարի արտահանել ենք 4713 տոննա վարունգ, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմում էր շուրջ 400 տոննա»,-ներկայացրեց փոխնախարարը:

Ըստ Արման Խոջոյանի՝ մի քանի անգամ ավելացել է Հայաստանից ծաղկի արտահանումը: Շուկայի պահանջարկի ելնելով՝ որոշ ջերմոցային տնտեսություններ վերափոխվում են, բանջարեղենային մշակաբույսը փոխում են ծաղկի կամ հակառակը:

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»–ը

Քաղաքականություն

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»–ը

Հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Հայաստան

Հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

Քաղաքականություն

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով

Քաղաքականություն

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով

ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ

ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. կոնգրեսական

Քաղաքականություն

ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. կոնգրեսական

ԱՄՆ–ն կարող է ապահովել, որ Հայաստանը դիմակայուն լինի արտաքին ճնշումների նկատմամբ. կոնգրեսական Ջո Ուիլսոն

Քաղաքականություն

ԱՄՆ–ն կարող է ապահովել, որ Հայաստանը դիմակայուն լինի արտաքին ճնշումների նկատմամբ. կոնգրեսական Ջո Ուիլսոն

Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում, մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք․Իրանի դեսպան

Քաղաքականություն

Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում, մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք․Իրանի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական կողմում է. ԱԺ նախագահ

Քաղաքականություն

Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական կողմում է. ԱԺ նախագահ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում