Հայաստան

Հայաստանի դիմակայունությունն իր հարևանների դեմ չէ, այն շահեկան է նաև վերջիններիս համար. ԵՄ դեսպան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի դիմակայունությունն իր հարևանների դեմ չէ, այն շահեկան է նաև վերջիններիս համար. ԵՄ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի կարծիքով՝ Հայաստանի դիմակայունությունն ուղղված չէ իր հարևանների դեմ, ընդհակառակը՝ այդ դիմակայունությունն ու Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացումը ներդրում է նաև հարևանների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վասիլիս Մարագոսը հայտարարել է «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկման շրջանակներում։

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխգործակցությանը՝ Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն մի շարք ծրագրերի շրջանակներում աջակցել է այդ ոլորտին։

«Այցելել եմ մի քանի գյուղատնտեսական տնտեսություններ, որոնք աշխատում են ԵՄ աջակցությամբ, սակայն համաձայն եմ այն մտքի հետ, որ այդ ուղղությամբ կարելի է ավելի շատ աշխատանք իրականացնել»,- նկատել է նա։

ԵՄ դեսպանը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանից արտահանմանը, աշխատել ստանդարտների ուղղությամբ և պատրաստ է նաև ներկայացնել այս հարցում անդամ երկրների փորձը։

«Միջազգային կարգի, իրավունքահենք հարաբերությունների պայմաններում, որտեղ բոլորն աջակցում են, բարեխղճորեն հարաբերվում են, Հայաստանի դիմակայունությունը հաստատ իր հարևանների դեմ չէ, ընդհակառակը՝ այն և Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացումը ներդրում է նաև հարևանների համար»,- ընդգծել է Մարագոսը՝ հավելելով, որ ԵՄ-ին ինտեգրումն ավելի լայն իմաստով վերաբերում է նաև այս հանգամանքին։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում