Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը Հայաստանի դիմակայունության կարևոր գործոն է համարում դիվերսիֆիկացիան և ժողովրդավարությունը

5 րոպեի ընթերցում

ԱԽ քարտուղարը Հայաստանի դիմակայունության կարևոր գործոն է համարում դիվերսիֆիկացիան և ժողովրդավարությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի դիտարկմամբ՝ տնտեսության, անվտանգության դիվերսիֆիկացիան կշատ կարևոր գործոն է Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԽ քարտուղարը նշել է «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկման ելույթի շրջանակներում։

«Ես այն կարծիքին եմ, որ Արևելյան գործընկերությունը հաջողված է, և այն դրական բազմաթիվ արդյունքներ ունի։ 15 տարի առաջ, երբ Արևելյան գործընկերությունը ստեղծվում էր, հիմնականում հետխորհրդային երկրներն ավելի շատ իրար նման էին, բայց 15 տարիների ընթացքում մեծ փոփոխություններ են կրել, և երևի հիմնական պահանջն այն է, որ անհատական մոտեցում լինի բոլոր անդամ-երկրներին»,- նշել է Գրիգորյանն՝ ընդգծելով, որ այդ գործընկերությունը, միանշանակ, հաջողված է։

Խոսելով դիմակայունության մասին՝ Արմեն Գրիգորյանն այդ տեսանկյունից կարևորել է Արևելյան գործընկերությունը և շեշտել, որ այն օգնում է Հայաստանին։

«Գիտեք, որ Հայաստանը վերջին տարիներին ինտենսիվ աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու վրա, և դիմակայունության կոնտեքստում մենք շատ ենք կարևորում դիվերսիֆիկացիան։ Հաճախ, երբ մենք ասում ենք դիմակայունություն, կարծում եմ՝ առաջին միտքը, որը գալիս է, երևի հենց դիվերսիֆիկացիան է, որը Հայաստանի համար շատ կարևոր է՝ տնտեսության, անվտանգության մեջ»,- նշել է Գրիգորյանը՝ հավելելով, որ սա կարևոր ուղղություն է, որտեղ Հայաստանն աշխատում է։ 

Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ Արևելյան գործընկերությունն այդ հարցում իր ներդրումն է ունեցել, և ԵՄ-ի կողմից Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին աջակցելն ունի հենց այդ նպատակը։ 

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը դիմակայունության տեսանկյունից կարևորել է նաև ժողովրդավարությունը․ «Մենք խորը համոզմունք ունենք, որ ժողովրդավարությունը միանշանակ բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունը և ժողովրդավարությունն այն հիմնական գործիքներից մեկն է, որով Հայաստանը կարողանում է դիմակայել իր սպառնալիքներին»,- ասել է Գրիգորյանը։ 

Ըստ Գրիգորյանի՝ ժողովրդավարությունը շատ կարևոր է նաև ներքին անվտանգության, տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից։

«Տնտեսության բարեփոխումները և տնտեսական արդյունքները բերում են ավելի շատ ռեսուրսների և դրանց ներդրմանը անվտանգության ոլորտում՝ դա կլինի զենքի ձեռքբերում, թե նոր տեխնոլոգիաների ու կարողությունների»,- ասել է ԱԽ քարտուղարը՝ անվտանգության տեսանկյունից կարևորելով նաև ԵՄ-ի և կառույցի անդամ պետությունների հետ գործընկերության ամրապնդումը։ 

Նրա դիտարկմամբ՝ որքան Հայաստանը շատ գործընկերներ ունենա և որքան շատ գործընկերներ աջակցեն Հայաստանի բարեփոխումներին, ամրապնդելով տնտեսական համագործակցությունը, Հայաստանն այնքան դիմակայուն կլինի։

«Միանշանակ է, որ Արևելյան գործընկերությունն օգնել է նաև, որ Հայաստանն ամրապնդի գործընկերությունն ինչպես Բրյուսելի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ։ Այստեղ ևս կարող ենք արձանագրել մի շարք հաջողություններ», - ասել է Արմեն Գրիգորյանը։ 

Նա համոզմունք է հայտնել, որ խաղաղությունը տարածաշրջանում ամրապնդում է Հայաստանի դիմակայունությունը և նոր հնարավորություններ է տալիս երկրին։

«Մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության օրակարգի շուրջ»,- ընդգծել է Գրիգորյանը՝ հավելելով, որ գործընկերությունը, դիմակայունությունը, խաղաղությունը և ժողովրդավարությունը միմյանց փոխկապակցված գործոններ են։ 

Արմեն Գրիգորյանը անդրադարձել է նաև «Համապարփակ պաշտպանության և անվտանգության» համակարգին՝ նշելով, որ այդ հայեցակարգին Հայաստանը հանգել է՝ հաշվի առնելով վերոնշյալ բոլոր ուղղություններով կատարած աշխատանքի շնորհիվ։  

 

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»–ը

Քաղաքականություն

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»–ը

Հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Հայաստան

Հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

Քաղաքականություն

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով

Քաղաքականություն

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով

ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ

ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. կոնգրեսական

Քաղաքականություն

ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. կոնգրեսական

ԱՄՆ–ն կարող է ապահովել, որ Հայաստանը դիմակայուն լինի արտաքին ճնշումների նկատմամբ. կոնգրեսական Ջո Ուիլսոն

Քաղաքականություն

ԱՄՆ–ն կարող է ապահովել, որ Հայաստանը դիմակայուն լինի արտաքին ճնշումների նկատմամբ. կոնգրեսական Ջո Ուիլսոն

Հելսինկյան հանձնաժողովի նախագահն Ադրբեջանին հորդորում է ՀՀ–ի հետ խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել

Քաղաքականություն

Հելսինկյան հանձնաժողովի նախագահն Ադրբեջանին հորդորում է ՀՀ–ի հետ խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել

Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում, մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք․Իրանի դեսպան

Քաղաքականություն

Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում, մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք․Իրանի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում