Շոու բիզնես

The Beautified Project-ը հանդես կգա երևանյան մենահամերգով

2 րոպեի ընթերցում

The Beautified Project-ը հանդես կգա երևանյան մենահամերգով

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beautified Project հայկական անգլալեզու ռոք- խումբը մարտի 27-ին հանդես կգա մենահամերգով` Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ելույթը կլինի առաջին մեծ համերգը խմբի United We Fall ալբոմի՝ 2013 թ. հոկտեմբերին կայացած պրեմիերայից հետո: Խմբին կմիանան նաև հատուկ հրավիրված երաժիշտներ:

The Beautified Project-ը 2014 թվակնաի հունվարին ևս մեկ ակումբային համերգ էր ունեցել:

Խումբը 2013 թվականի հոկտեմբերին հաջողված համերգային շրջագայություն է ունեցել Վիեննայում, Բեռլինում և Փարիզում:

The Beautified Project ռոք- խումբը հիմնադրվել է 2005թ., Լոնդոնում: Հայկական ամենաճանաչված խմբերից մեկն է, որի տեսահոլովակներն առաջինը ցուցադրվեցին MTV հեռուստաալիքի բրիտանական տարբերակով: Խմբի հիմնադիրն է երհագահան և պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը:

Մինչ 2006թ. երգահանը գործել է հրավիրված երաժիշտների հետ: Խմբի անվանումը Շեքսպիրի «Համլետ» ստեղծագործությունից է: 2006թ. թողարկել է առաջին Serenades for Insanity ձայնասկավառակը և տեղափոխվել Հայաստան: 2011թ. թողարկել է «Կիլիկիա» երգը: 2012թ. պայմանագիր է կնքել ամերիկյան St. Mangoose ընկերության հետ և արդեն մուտք գործել ամերիկյան շուկա:Նույն թվականին Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է«Տարվա լավագույն ռոք-խումբ» մրցանակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում