Մշակույթ

Զվարթնոցի տաճարի կրկնօրինակով Անիում կառուցված Գագկաշեն եկեղեցու մասին ֆիլմ է նկարահանվել

4 րոպեի ընթերցում

Զվարթնոցի տաճարի կրկնօրինակով Անիում կառուցված Գագկաշեն եկեղեցու մասին ֆիլմ է նկարահանվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զվարթնոցի տաճարի կրկնօրինակով Անիում Գագիկ թագավորի կառուցած կառուցված Սուրբ ԳրիգորԼուսավորիչ կամ Գագկաշեն եկեղեցու մասին «Հայկական ճարտարապետություննուսումնասիրող հիմնադրամի» նկարահանած նոր ֆիլմը կներկյացվի հանրության դատին: «Գագկաշեն եկեղեցի» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 20-ին, Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում: Փետրվարի 19-ին հրավիրված ասուլիսում հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը, ներկայացնելով ֆիլմի ստեղծման գաղափարը, պատմեց, որ Գագկաշենը կառուցվել է Անիի մայրաքաղաքում 1000-1020 թվականների միջակայում:

«Երբ Գագիկ արքան որոշեց համաշխարհային մակարդակով ևս մեկ աստիճան բարձրացնել եկեղեցաշինությունը, կանգ առավ Զվարթնոցի տաճարի հորնիվածքի վրա` ցանկանալով ունենալ տաճարի կրկնօրինակը նաև մայրաքաղաքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով` Գագկաշենի ճարտարապետը եկեղեցին կառուցելիս նորամուծություն է կիրառել:«Ճարտարապետն այդ ժամանակ գտնվում էր Պոլսում, և, ներշնչվելով տեղի արտարապետությունից, փորձել էր այս կառույցում կիրառել նոր տարրեր»,- պարզաբանեց ճարտարապետը:

Ի տարբերություն Զվարթնոցի Տաճարի` Գագկաշենն ավելի սլացիկ էր և բարձր, սյուներն էլ նեղ են եղել, ինչն էլ պատճառ է դարձել, որ կառուցման ավարտից կարճ ժամանակ անց ճաքեր հայտնվեն եկեղեցու վրա:

«Անցնում է կես դար, պատերը ճաքեր են տալիս և տաճարիմի մասը փլվում է: Հայտնի է, որ դեռ երբ 1064 թվականին սելջուկ թուրքրերը գրավեցին Անին, եկեղեցու մի մասը դեռ կանգուն էր, սակայն հետագայում ամբողջ տաճարն է փլվում: Շուրջ 900 տարի եկեղեցին փլատակ վիճակում է»,- ասաց բանախոսը:

Ֆիլմի եռաչափ մոդելավորող Պարգև Ֆրանկյանը նշեց, որ թիմի վրա աշխատել է մեծ բերկրանքով:«Ֆիլմ նկարահանելու ընթացքում մենք անընդհատ նյութեր էինք ուսումնասիրում, զուգահեռներ տանում Զվարթնոցի և Գագկաշենի միջև: Ամբողջ ստեղծագործական գործընթացը շատ հետաքրքիր էր»,- նշեց Ֆրանկյանը:

Ֆիլմի ռեժիսոր Տիրան Կարապետյանն էլ նշեց, որ ֆիլմը նկարահանվել է մոտ մեկ ամիս և տասն օրվա ընթացքում, չնայած հիմնադրամը նյութերի հավաքման գործընթացը սկսել է դեռևս 2004 թվականից:

Բանախոսների գնահատմամբ` «Գագկաշեն եկեղեցի» ֆիլմը կառանձնանա նաև երաժշտական առումով: Հատուկ ֆիլմի համար գրվել է երաժշտություն:

Պատասխանելով այն հարցին, թե կցուցադրվի արդյոք ֆիլմը հեռուստատեսությամբ` Սամվել Կարապետյանը նշեց, որ նախորդ ֆիլմերի օրինակը ցույց է տալիս, որ հեռուստաընկերությունները շահագրգված չեն ցուցադրել պատմամշակութային թեմատիկա ունեցող ֆիլմեր: Փոխարենը` «Հայկական ճարտարապետություննուսումնասիրող հիմնադրամի» նկարահանած ֆիլմերը ցուցուցադրվում են Հայաստանի զորամասերում, տարբեր ակումբներում, երիտասարդական միություններում, բուհերում:

«Հայկական ճարտարապետություննուսումնասիրող հիմնադրամը» ֆիլմեր է նկահարանում 2006 թվականից: Հիմնադրամի նկարահանած ֆիլմերում անդրադարձ է կատարվում հայրենիքին, հայկական մշակույթին և հայրենանվեր անհատներին:

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Մշակույթ

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Լույս է տեսել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը

Մշակույթ

Լույս է տեսել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը քառասուն հազար հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական ծիրանափողը

Մշակույթ

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը քառասուն հազար հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական ծիրանափողը

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Մշակույթ

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Մշակույթ

Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

Մշակույթ

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

Մշակույթ

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

Վանաձորի թատրոնը նոր ներկայացման առաջնախաղը կազմակերպել է Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում

Մշակույթ

Վանաձորի թատրոնը նոր ներկայացման առաջնախաղը կազմակերպել է Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում

Նյու Դելիում ցուցադրվել են Հնդկաստանում գործունություն ծավալած հայ նկարչի գործերը

Մշակույթ

Նյու Դելիում ցուցադրվել են Հնդկաստանում գործունություն ծավալած հայ նկարչի գործերը

Չորրորդ Full Moon Fest փառատոնը Երևանում հյուրընկալեց հանրահայտ արտիստների

Մշակույթ

Չորրորդ Full Moon Fest փառատոնը Երևանում հյուրընկալեց հանրահայտ արտիստների

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում