1 / 1
Մշակույթ

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի, մեներգչուհի Աննա Նշանյանը, որ իր բազմամյա գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կյանքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է օպերային թատրոնը։

Աննա Նշանյանը թատրոնում սկսել է աշխատել 1959 թվականից՝ հանդես գալով բազմաթիվ օպերային դերերգերով` Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Իշխանուհի Աննա), Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Շուշան), «Անուշ» (Անուշ), Տ. Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա), Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա) և այլն: 

Երգչուհին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ինչպես նաև պարգևատրվել է ԽՍՀՄ շնորհակալագրական պատվոգրով և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 

1980 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է համերգային գործունեությունը և արժանացել մի շարք ամերիկյան պարգևների, այդ թվում` Famous Opera Singer կոչման:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում