Անտաշյանի նոր բանաստեղծությունների ժողովածուն լի է յուրօրինակ անակնկալներով. Արքմենիկ Նիկողոսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ Կարեն Անտաշյանի նոր` օրերս լույս տեսած «Ծիլի-Ծով. գիրք հմայության» ժողովածուն գրականության ասպարեզ է բերում լեզվական խաղարկումների հնարավորությունների ընդլայնումը: Գիրքը հայոց լեզվի նկատմամբ բոլորիս պատկերացումները փոխելու կարողություն ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Անտարես»հրատարակչությանգլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

«Այն իր հետ բերում է բանաստեղծական տողի, պատկերի, կառուցվածքի նոր մշակույթ` մեր պոեզիայի ասպարեզում, և ներառում է երիտասարդ գրողի թարմությունը, նորությունը և մտահոգությունը` իր երկրի, ժողովրդի և գրականության հանդեպ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Նիկողոսյանը:

Կարեն Անտաշյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ծիլի-Ծովը ջրամբար է Տավուշի մարզում` հայ-ադրբեջանական սահմանի մոտ: «Ես այնտեղ եմ անցել զինվորական ծառայությունս: Սակայն գիրքն անվան հետ կապ չունի, այդ անունը պարզապես տպավորվել է որպես լեզվական խաղ և մետաֆորիկ իմաստ ունի` խորհրդանշում է ամբողջ կենսոլորտը»,- ընդգծեց բանաստեղծը:

Նրա խոսքով`վերջերս լույս տեսած գիրքը ստեղծելիս փորձել է ուսումնասիրել նախաքրիստոնեկան շրջանից պահպանված հմայիլները, թուղթ ու գրերը, պահապանները և այդ ոճավորումներով գրել տեքստեր:

Կարեն Անտաշյանի նոր` «Ծիլի-Ծով. գիրք հմայության» բանաստեղծությունների ժողովածուն փետրվարի 15-ին առաջին անգամ ներկայացվեց հանրությանը: Այն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:«Ծիլի-Ծովը կենաց հասուն բնազդների և հմայական հետազոտությունների գիրք է: Այստեղ ես սրբազնացնում եմ Ջուրը՝ որպես Կյանքի հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն: Կյանքի ինքնարարումը ջրից՝ նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծելը՝ իրականություն հրահրող հմայություն է». ահա թե ինչ է գրել հեղինակն իր նոր գրքի անոտացիայում:«Ծիլի-Ծովը» ներառում է բանաստեղծություններ, երազահաններ և հմայիլներ, որոնք գրված են հայ հնագույն հմայական և ժողովրդական խաղիկների ոճավորումով:

Հայերեն

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները