Հունգարահայերը ծրագրում են Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի հուշարձանը կանգնեցնել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ոճրագործի կողմից դավադրաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում կկայանա փետրվարի 19-ին Հունգարիայի Հայկական մշակութային կենտրոնում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կենտրոնի նախագահ Նիկողոս Հակոբյանը, հայ համայնքի անդամները ծաղիկներ կդնեն Դանուբ գետի ափին տեղադրված խաչքարի մոտ, որից հետո Հայկական մշակութային կենտրոնում բանախոսությամբ հանդես կգան Հունգարիայի հասարակական գործիչներ, ովքեր Սաֆարովի արտահանձնումից հետո այցելել են Հայաստան և ներողություն խնդրել Մարգարյանի ծնողներից: «Դեռևս անցյալ տարվանից նպատակադրվել ենք Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնել ակադեմիայում, ուր նա սպանվել էր: Թույլտվություն ստանալու համար պատրաստվում ենք դիմել Պաշտպանության նախարարությանը, որպեսզի կարողանանք սկսել աշխատանքները: Պետք է նշեմ, որ Սաֆարովի արտահանձնումից ի վեր գործի հետ կապված հարցերը տաբու են դարձել հունգարացիների համար: Ապրիլին այստեղ նախատեսվում են ընտրություններ. իշխանության ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները շատ զուսպ և զգույշ են»,- նշեց Հակոբյանը` հավելելով, որ հուշարձանի կանգնեցման դիմումը կներկայացվի ընտրություններից հետո: «Ընտրություններից հետո պարզ կլինի կառավարության նոր կազմը, և մայիսին արդեն պատրաստված նախագծերով կդիմենք կառավարությանը, մյուս պատկան մարմիններին ու անձանց: Կարծում եմ, որ հաջողության հասնելու հնարավորություններ ունենք»,- ընդգծեց նա:

Ռամիլ Սաֆարովի արտահանձման մեկամյակի առնչությամբ 2013թ. օգոստոս-սեպտեմբերին Հայկական մշակութային կենտրոնը դիմել էր Հունգարիայի արդարադատության նախարարին և մի շարք կարևոր հարցադրումներ արել` մարդասպանին պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Հակոբյանի խոսքով` այդպես էլ պատասխան չի եղել Արադարադատության նախարարից:

 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում: 2006թ. ապրիլի 3–ին Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրեց Սաֆարովին արտահանձնել Ադրբեջանին: Արտահանձննումից հետո մարդասպանը հայրենիքում ոչ միայն ազատ արձակվեց, այլեւ մայորի կոչում ստացավ, արժանացավ նախագահ Իլհամ Ալիևի ներմանը, ապահովվեց բնակարանով, անձնագրով և հերոսացվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հայերեն English Русский

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է գրանցվել

Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար . ֆոն դեր Լեյեն

Քննարկվել են Firebird-ի արհեստական բանականության տվյալային կենտրոնի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր

Սրբուհի Գալյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը

ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆ

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակումների զոհերի թիվը հասել է 47-ի

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱԷՄԳ մուտքը միջուկային օբյեկտներ կախված է ԱՄՆ-ի հետ բանակցություններից