Շոու բիզնես

Հայաստանյան ռոք- խմբերը կմասնակցեն «Ռոքը՝ փոքրիկներին աջակից» համերգին

1 րոպեի ընթերցում

Հայաստանյան ռոք- խմբերը կմասնակցեն «Ռոքը՝ փոքրիկներին աջակից» համերգին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեգործական համերգի շրջանակում կատարումներով հանդես կգան հայկական «Էմփիրեյ» և «Նաիրի» ռոք խմբերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համերգի ողջ հասույթը կտրամադրվի Գյումրի քաղաքի փոքրիկ բնակիչ Հովհաննեսի բուժմանը:

8-ամյա Հովհաննեսն ունի գլխուղեղի կիստա: 2009թ. ենթարկվել է ավտովթարի և ստացել ուղեղի ցնցում: «Սուրբ Ասվածամայր» բժշկական կենտրոնում երեխային տրվել է ռետրոցերեբրիալ կիստա և հիպերտենզիոն սինդրոմ ախտորոշումը:

Երեխային հարկավոր է վիրահատություն, որի արժողությունը 18 հազար ԱՄՆ դոլար է:

Երեկոն նախաձեռնել են «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպության անդամները:

Նախաձեռնությանը միացել են «Էմփիրեյ» և «Նաիրի» ռոք խմբերը, ինչպես նաև Երևանի տիկնիկային թատրոնը: Համերգի տոմսերի արժեքը 2000-5000 դրամ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում