Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային և հանրային իրավունքի բնագավառում Գերմանիայի հեղինակավոր մասնագետներից մեկին, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթին, ով ՀՀ անկախության հռչակումից հետո տարիներ շարունակ ակտիվ իրավախորհրդատվական գործունեություն է ծավալել մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը, բարձր գնահատելով պրոֆեսոր Լուխթերհանդթի նշանակալի ծառայությունները Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի ամրապնդման գործում, Օթթո Լուխթերհանդթին պարգևատրել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ Մխիթար Գոշի մեդալով:

ՀՀ Նախագահն ընդգծել է, որ շնորհիվ իրավունքի ոլորտում պրոֆեսոր Լուխթերհանդթի երկարամյա գործունեության, ակադեմիական արժեքներին նրա նվիրվածության, ինչպես նաև հայ ժողովրդի ու Հայաստանի համար իր մասնագիտական արժեքավոր խորհրդատվությամբ, Օթթո Լուխթերհանդթն այն գիտնականն է, ով հատկապես արժանի է այդ պարգևին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում