Շոու բիզնես

Հայաստանի շոուբիզնեսի ներկայացուցիչներն ակտիվացել են

2 րոպեի ընթերցում

Հայաստանի շոուբիզնեսի ներկայացուցիչներն ակտիվացել են

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները վերջին շրջանում մեծ ակտիվություն են ցուցաբերում` հանդես գալով նոր երգերով և նոր տեսահոլովակներով: Թե ինչով է պայմանավորված այս ակտիվությունը`տոներով, թե այլ պատճառներով, հայտնի չէ: Այնուամենայնիվ, հայ երգիչ-երգչուհիները շարունակում են անակնկալներ մատուցել իրենց երկրպագուներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 14-ին երգչուհի Անի Քրիստին հանրության դատին ներկայացրեց իր նոր` «Հավատա» երգի տեսահոլովակը: Նոր ստեղծագործության երաժշտության հեղինակն Արսեն Գրիգորյանն է, խոսքերը Սվետլանա Բոսնոյանինն են: Երգը դեռևս չկա համացանցում:

Անի Քրիստին վերջերս հանրության դատին ներկայացրեց «Դե ասա» երգը, որի տեսահոլովակը Youtube վիդեոհոսթինգում դիտել է 49 հազարից ավելի այցելու:

Նոր տեսահոլովակով իր երկրպագուներին նվեր մատուցեց նաև երգչուհի Արմինկան (Արմինե Նահապետյան): «Որ լինի հեքիաթ» նոր երգը տեղադրվեց Youtube-ում, և արդեն արդեն իսկ հասցրեց 9,6 հազարից ավելի դիտում է արձանագրել: Երգի երաժշտությունը հեղինակել է Արման Ղազարյանը, իսկ խոսքերը գրել է Սրբուհի Ստամբոլցյանը:

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն էլ իր Youtube-ի պաշտոնական էջում տեղադրեց իր` նախորդ տարվա վերջում կայացած մենամերգից մի երգի տեսագրություն: Պեպելյանը նախորդ տարի անակակնկալ մատուցեց իր երկրպագուներին` մենահամերգի ընթացքում կատարելով Հայկոյի «Ես ապրում եմ, եթե դու կաս» երգը: Այն համացանցում արդեն իսկ հասցրել է հավաքել 2 հազարից ավելի դիտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում