Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: