Վրաստանի արտգործնախարարը Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է Վերին Աբխազիայի տարածքի գնդակոծումը
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին մտադիր է մարտի 12-ին հեռախոսով Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկել մարտի 11-ի երեկոյան Վերին Աբխազիայի տարածքի գնդակոծումը: Այդ մասին Բեժուաշվիլին լրագրողներին հայտնել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո: «Նախագահը հանձնարարել է պատահածի մասին տեղյակ պահել միջազգային հանրակցությանն ու մեր գործընկերներին: Մենք գիշերը հանդիպել են դեսպանների հետ եւ նրանց իրազեկել տեղի ունեցած իրադարձությունների մասին, այժմ ես, հավանաբար, կխոսեմ Ռուսաստանի արտգործնախարարի հետե,-հայտարարել է Բեժուաշվիլին: Ինչպես պնդում է վրացական կողմը, մարտի 11-ի երեկոյան Վերին Աբխազիայի տարածքը ենթարկվել է հրետակոծման եւ գնդակոծվել է ուղղաթիռներից: Զոհեր չկան, բայց մի քանի շենքեր, այդ թվում՝ Աժարա գյուղում Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության շենքը, լրջորեն վնասվել են: