Նյու Յորքում բացվում Է շների՝ ԱՄՆ-ում ամենահեղինակավոր Westminster Kennel Club Dog Show ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում բացվում Է շների՝ ԱՄՆ-ում ամենահեղինակավոր Westminster Kennel Club Dog Show ցուցահանդեսը: Այս տարի մրցույթին, որն արդեն 138-րդ անգամ կանցկացվի ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքում, կմասնակցեն գրեթե 3 հազար շներ՝ երկրի բոլոր մասերից եւ արտասահմանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Այս տարվա մրցումներն ամենաներկայացուցչականը կլինեն պատմության մեջ: Մեզ մոտ շներ կժամանեն բոլոր 50 նահանգներից, ամենից շատ՝ Նյու Յորքից եւ Կալիֆոռնիայից: Բացի այդ, մենք սպասում ենք այլ երկրների, մասնավորապես, Ֆինլանդիայի, Սլովենիայի, Ճապոնիայի, Թաիլանդի, ավելի քան 120 մասնակիցների»,-հայտնել են մրցույթի կազմակերպիչները:

Ցուցահանդեսին կմասնակցեն 190 ցեղատեսակների ներկայացուցիչներ՝ երեք անգամ ավելի շատ, քան անցյալ տարի:

Westminster Kennel Club Dog Show-ն ամեն տարի Նյու Յորքում անցկացվում Է 1877 թվականից՝եւ ԱՄՆ-ի սպորտային հնագույն միջոցառումն Է նշանավոր Kentucky Derby ձիարշավներից հետո: Սկզբնապես ցուցահանդեսում գնահատում Էին միայն որսորդական շներին՝ սեթերներին եւ պոյնտերներին, սակայն տարեցտարի մրցող ցեղատեսակների թիվն ավելանում Է:

ԱՄՆ-ի կինոլոգիական ակումբի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում արդեն 23 տարի անընդմեջ շների ամենատարածված ցեղատեսակ են մնում լաբրադորները: Սակայն շոուի անցկացման ողջ պատմության ընթացքում ոչ մի լամբրադոր ոչ մի անգամ դրա հաղթող չի դարձել: Ամենից հաճախ հաղթահերոսներ են դառնում թերյերները: Նրանց տարբեր տեսակներ հաղթողներ են դարձել ընդհանուր առմամբ 45 անգամ:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում