Այս տարվա ընթացքում Դիլիջանի 80 տոկոսը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետՏիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Դիլիջան շարունակվում է: Կառավարության ղեկավարի գլխավորությամբ Դիլիջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետ Արմեն Ղուլարյանը և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը զեկուցել են առկա խնդիրների ու իրականացված աշխատանքների մասին: Տեղեկացվել է, որ նախորդ տարվա ընթացքում պետբյուջեից հատկացված շուրջ 450 մլն դրամի շնորհիվ իրականացվել են հրատապ լուծում պահանջող բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ ճանապարհաշինական և ջրամատակարարման: Զեկուցվել է, որ կատարվող աշխատանքների արդյունքում ընթացիկ տարում Դիլիջանի բնակչության 80 տոկոսը կունենա շուրջօրյա ջրամատակարարում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև վարչապետն այցելել է Գոշավանք վանական համալիր՝ ծանոթացել Սուրբ Աստվածածին եկեղեցու, գավթի ծածկերի ու Մխիթար Գոշի դամբարանի վերականգնողական աշխատանքների ընթացքին: Սուրբ Աստվածածին եկեղեցու և գավթի ծածկերի վերականգնման նախագծով փոխվում են հին քայքայված ծածկասալերը, հեռացվում տանիքի լիցքի և քարերի մեջ աճած բուսածածկույթը: Մխիթար Գոշի դամբարանը մինչ վերականգնողական աշխատանքների իրականացումը գտնվում էր ոչ բարվոք վիճակում: Վերականգնողական աշխատանքների արդյունքում հիմնովին քանդվել, վերամշակվել և ամրացվել են դամբարանի հիմքերը:

Գոշավանք վանական համալիրի վերականգնման նպատակով կառավարությունը նախորդ տարի հատկացրել է 16, իսկ այս տարի՝ 15 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, վերականգնողական աշխատանքները գնահատվում են 280 մլն դրամ: Վարչապետը հանձնարարել է ՀՀ մշակույթի նախարարությանը՝ ուշադրության կենտրոնում պահել վանական համալիրի վերակագնողական աշխատանքների ընթացքը, որպեսզի համալիրի պատմամշակութային տեսքից շեղումներ թույլ չտրվեն:

Կառավարության ղեկավարը եղել է նաև Հաղարծնի վանական համալիրում՝ ծանոթացել այնտեղ կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ:

Հաղարծնի վանական համալիրը ներառում է երեք եկեղեցի։ Համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Հաղարծնի համալիրի երկու եկեղեցիները արդեն հաշվառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային պատմամշակութային արժեքների շարքում։

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան