Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը վերջին տուրից առաջ կիսեց միավորը մրցակցի հետ

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը վերջին տուրից առաջ կիսեց միավորը մրցակցի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի ազգային թիմի անդամ Սերգեյ Մովսիսյանը Ջիբրալթարի միջազգային մրցաշարում միավորը կիսեց մրցակցի հետ:Հայազգի գրոսմայստերի մրցակիցն էր Գրիգորի Օպարին: Մովսիսյանը խաղում էր սև խաղաքարերով:Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Մխիթարյանը առավելության հասավ Պորպեր Էդվարդի նկատմամբ, իսկ Արմեն Բրուտյանը ոչ մի հնարավորություն չտվեց Ջեյսոն Հաուգիլին:

Մրցաշարի առաջատարը Վասիլի Իվանչուկն է: Նա ունի 7,5 միավոր: Սերգեյ Մովսիսյանն իր ակտիվում գրանցել է միայն 6 միավոր:Ջիբրալթարի միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 27-ին և կավարտվի փետրվարի 6-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում