Տիգրան Սարգսյանը զրուցեց Բյուզանդի փողոցի բնակիչների հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը զրուցեց մայրաքաղաքի Բյուզանդի փողոցի բնակիչների հետ, ովքեր Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից առաջ հավաքվել էին կուսակցության գրասենյակի մոտ: Բնակիչներն իրենց դժգոհությունն էին արտահայտում, որ իրենց բնակարանային խնդիրները մինչ օրս լուծված չեն:
Տիգրան Սարգսյանն առաջարկեց վաղը զանգել ՀՀ կառավարության աշխատակազմի-ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանին և նրա հետ պայմանավորվել հանդիպման համար: Բնակիչներից մեկը պնդեց, թե անձամբ վարչապետի հետ են ցանկանում հանդիպել: «Վաղը զանգեք Գաբրիելյանին և նրա հետ պայմանավորվեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը: