Շոու բիզնես

Ջազային երաժիշտներ Վահագն Հայրապետյանը և Արմեն Հյուսնունցը համերգ կունենան Երևանում

2 րոպեի ընթերցում

Ջազային երաժիշտներ Վահագն Հայրապետյանը և Արմեն Հյուսնունցը համերգ կունենան Երևանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր Արմեն Հյուսնունցը և ջազային երաժիշտ Վահագն Հայրապետյանը համերգով հանդես կգան Երևանի «Ստոպ» երաժշտական ակումբում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղակացավ ակումբից, համերգը տեղի կունենա փետրվարի 7-ին: Համերգների ընթացքում կհնչեն իմպրովիզացիոն կատարումներ, ժողովրդական, ինչպես նաև երաժիշտների հեղինակած ստեղծագործությունները:

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, «Կատուներ» հայկական էթնո-ջազ խմբի հիմնադիրՎահագն Հայրապետյանըհայկական ջազային երաժշտության ամենավառ ներկայացուցիչներից մեկն է, ով չի դադարում նոր «ջազային» գաղափարներ կյանքի կոչել:

Արմեն Հյուսնունցըտարբեր տարիների կտրվածքով հանդես է եկել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Չիկ Կորեան, Արմեն Դոնելյանը, Ջո Զավինուլը և այլք: 2011 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:2010 թվականից նա Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է:

Այս տարի կայանալիք համերգը երաժիշտների առաջին համագործակցությունն է, սակայն 2013 թվականին նրանք Արտո Թունջբոյաջյանի հետ փետրվարի 7-9-ը համատեղ երեք համերգներով հանդես էին եկել ԹբիլիսիիCafé De Franceհեղինակավոր ակումբում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում