Տնտեսություն

Ավելի քան 900 հազար զբոսաշրջիկ նախընտրել է հանգիստն անցկացնել Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Ավելի քան 900 հազար զբոսաշրջիկ նախընտրել է հանգիստն անցկացնել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ցուցանիշները շարունակում են անշեղորեն աճել. 2013 թվականին Հայաստան է ժամանել 924 հազար 965 զբոսաշրջիկ։ 2012 թվականի համեմատ այդ ցուցանիշն աճել է 9.7 տոկոսով։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ 2013թ. հունվար- դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 906 հազար 154 մարդ կամ 2012թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 12.3 տոկոսով:

2012թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն էին ժամանել 843 330 զբոսաշրջիկներ՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով 11.3 տոկոս աճ: Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել էին 806 555 մարդ կամ 2011թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել էր 12.8 տոկոսով:

Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներովերկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակները սահմանված են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում