Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում Ջիբրալթարի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում  Ջիբրալթարի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը շարունակում է հրաշալի ելույթ ունենալ Ջիբրալթարի մրցաշարում:

Մովսիսյանը երրորդ տուրում հաղթեց գրոսմայստեր Ստեֆան Գորդոնին: Սա հայազգի շախմատիստի երրրորդ անընդմեջ հաղթանակն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բրազիլահայեր Արմեն Բրուտյանը երրորդ տուրում հաղթեց Թոմաս Նլանդին, իսկ Գրիգոր Սևակ Մխիթարյանը` Մարտին Նիլսենին:

Ջիբլարթարի միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 28-ին: Մրցաշարն անցկացվում է 2003 թվականից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում