Սերժ Թանկյանն ու նրա կինը կֆինանսավորեն Վանաձորի տարեցներին տաք սնունդով ապահովելու ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը 2014 թվականի փետրվարի 17-ից Վանաձոր քաղաքի 30 անապահով տարեցների համար կսկսի տաք սննդի ծրագիրը, որը ֆինանսավորում են աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանն ու նրա կինը` Անժին:Տաք սնունդ ստանալու և միմյանց հետ շփվելու նպատակով տարեցները «Օրրան» կհաճախեն կեսօրին: Տաք սննդի այս ծրագիրը կազմվել է Երևանի «Օրրան»-ի տարեցների ծրագրի հիման վրա, որում` 2000 թվականից ի վեր, ավելի քան 55 տարեցներ են ընդգրկված:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կազմակերպությունից, ներկայնում Վանաձորի «Օրրան» են հաճախում տնտեսապես անապահով ընտանիքների ավելի քան 65 երեխաներ, որոնք ստանում են տաք սնունդ, ինչպես նաև բժշկական, սոցիալական, հոգեբանական և կրթական ծառայություններ: Երեխաները մասնակցում են նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացների և մշակութային հարուստ ծրագրերի:

«Սահմանափակ միջոցների պատճառով սկզբում մենք հնարավորություն չունեցանք ծրագրում ընդգրկել նաև տարեցներին, ինչպես դա արվում էր Երևանի «Օրրան»-ում»,- մեկնաբանում է «Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:«Երբ Սերժ Թանկյանը և նրա տիկինը` Անժին, մեզ դիմեցին, թե ինչպես օգնել Վանաձորի «Օրրան»-ին, մենք նրանց առաջարկեցինք մի քանի տարբերակներ: Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես տարեցների ծրագրի հանդեպ և արագորեն` մի քանի օրվա ընթացքում, արդեն ծրագրում կատարեցին ներդրումներ` վստահ լինելու համար, որ այս տարվա խստաշունչ ձմռան պայմաններում կարիքավոր տարեցները օրվա ընթացքում գոնե մեկ անգամ տաք սննդի, տաքուկ անկյան և հոգածության հնարավորություն կունենան»,-պատմել է Հովհաննիսյանը:

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ