Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը հաղթանակով է մեկնարկել Ջիբլարթարի խոշոր մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը հաղթանակով է մեկնարկել Ջիբլարթարի խոշոր մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը հաղթանակով է մեկնարկել Ջիբրալթարի խոշոր մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մովսիսյանն առաջին տուրում ուժերն էր չափում նորվեգացի Գանդրուգ Վեգար Կոյի հետ: Հայազգի շախմատիստը սև խաղաքարերով առավելության է հասել մրցակցի նկատմամբ:

Բրազիլահայ Գրիգոր Սևակ Մխիթարյանը ևս մասնակցում է այս մրցաշարին: Վերջինս, սակայն, անհաջող է մեկնարկել և առաջին իսկ տուրում զիջել Նորվեգիան ներկայացնող Սեբաստիան Միխայլովին: Բրազիլիայի դրոշի տակ հանդես եկող Արմեն Բրուտյանն առաջին իսկ պարտիայում պարտվել է հնդիկ Հարիկրիշինային:

Ջիբլարթարի միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 28-ին: Մրցաշարն անցկացվում է 2003 թվականից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում