Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի Ջիբրալթարի մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի Ջիբրալթարի մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի Ջիբրալթարի մրցաշարին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկցրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 5-ը Ջիբրալթարում կմասնակցի ավանդական խոշոր օփենին:

Ջիբրալթարի խոշոր մրցաշարն անցկացվում է 2003 թվականից: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2005 թվականին լավագույնն էր այդ մրցաշարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում