Պաշտոնական

Վարչապետը 11 գերատեսչությունների ղեկավարների հանձնարարել է վերացնել 2013թ.-ին արձանագրված բացթողումները

2 րոպեի ընթերցում

Վարչապետը 11 գերատեսչությունների ղեկավարների հանձնարարել է վերացնել  2013թ.-ին արձանագրված բացթողումները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ բնապահպանության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ արդարադատության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահները, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և միգրացիոն պետական ծառայության պետերը ներկայացրել են 2013թ. գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները և վարչապետին զեկուցել թերացումների պատճառների մասին:

ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարները համապատասխան հանձնարարականներ են ստացել կառավարության ղեկավարից՝ վերացնելու արձանագրված բացթողումները: Անդրադառնալով հաշվետու տարում ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների կատարողականին՝ վարչապետ Սարգսյանը հետաքրքրվել է դրանց ուշացումով կատարման կամ չկատարման պատճառների մասին, ծանոթացել գերատեսչությունների աշխատակազմերի ստորաբաժանումների աշխատանքի գնահատականներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում