Սերժ Թանկյանի ընկերը տեսանյութ է նկարահանել Հրանտ Դինքի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի ընկերը` Ջոն դել Սեստոն լրագրող Հրանտ Դինքի մասին տեսանյութ է պատրաստել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի System of a Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Տեսանյութը տեղ կգտնի իմ հոր՝ Խաչատուր Թանկյանի նոր՝ «Ինչպես մոռանանք» տեսահոլովակում: Հրանտը թուրքահայ գրող էր և խմբագիր, ով սպանվել էր Թուրքիայում 2007 թվականին կատարված ահաբեկչական գործողությունների ընթացքում»,- գրել է Թանկյանը:

Ներկայացնելով Հրանտ Դինքի հետ կատարվածը` երաժիշտը նշել է, որ առ այսօր Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությունը սարսափելի վիճակում է և լրագրողների ազատազրկման դեպքերի տեմպերն ամենաբարձրն են աշխարհում:

Ստամբուլում սպանված նշանավոր պոլսահայ լրագրող, 1996 թ-ից Թուրքիայում հայերեն և թուրքերեն հրատարակվող «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից անցել է 7տարի: 2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առաջ նա սպանվել է թուրք դավադրի ձեռքով` հետևից գլխին արձակված հրազենային երեք կրակոցներից: 2011 թ. սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը ձերբակալվել է 22 տարի և տասն ամսվա բանտարկության:

Հրանտ Դինքի մահվան 7-րդ տարելիցի կապակցությամբ, հունվարի 19-ին հիշատակի արարողություն է տեղի ունեցել նրա ծննդավայր Մալաթիայում:

Հայերեն English

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել