Հայաստանում առաջադրանքներ կատարելու համար ռուսական օդուժն Էսկադրիլիա Է ձեւավորվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի» ռազմական օդանավակայանում տեղակայված ռուսական ավիացիոն ռազմակայանում ձեւավորվել Է Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հրամանատարության բանակային ավիացիայի Էսկադրիլիա: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Նախկինում Հայաստանում ՀՌՕ-ի ավիացիոն խմբավորումը բաղկացած Էր ՄիԳ-29 կործանիչների Էսկադրիլիայից, որը հակաօդային պաշտպանության մարտական առաջադրանքներ Էր կատարում ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի շրջանակներում:

Բանակային ավիացիայի Էսկադրիլիայի կազմավորմամբ ավիախմբավորման կազմում կընդգրկվեն Մի-24Պ, Մի-8ՄՏ, Մի-8ՍՄՎ ուղղաթիռներ, որոնք պլանավորվում Է գործի դնել զորքերի եւ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի անձնակազմի փոխադրման ավիացիոն աջակցման հետ կապված խնդիրներ լուծելու համար:

Ավիաբազայի թռիչքային եւ ինժեներա-տեխնիկական անձնակազմի զինծառայողներին զննել Է բժշկական հանձնաժողովը, ինչից հետո նրանք ձեռնամուխ են եղել թռիչքների իրականացման: Ներկայում օդաչուները վարժական թռիչքներ են կատարում Դոնի Ռոստովում ՌՕՈւ-ի եւ ՀՕՊ-ի հրամանատարության բազայում: «Էրեբունի» օդանավակայանում բանակային ավիացիայի Էսկադրիլիային ավիատեխնիկայի մատակարարումը պլանավորվում Է իրականացնել 2014 թվականին:

Հայերեն English Русский

Ռուբիոն և Միլիբանդը քննարկել են, թե ինչպես կարող են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ապահովել իրենց անվտանգությունը

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը