Տարածաշրջանային

Ադրբեջանը Սոչիի օլիմպիադա է մեկնում առանց ադրբեջանցիների

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը Սոչիի օլիմպիադա է մեկնում առանց ադրբեջանցիների

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Ադրբեջանը պետք է ներկայացնեն ոչ թե այդ երկրի սպորտի սաները, այլ լեգեոներները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ին:

Նշվում է, որ ադրբեջանական դրոշի տակ Սոչիում ելույթ կունենան լեռնադահուկորդներ Պատրիկ Բրախները (Ավստրիա), Սեդրիկ Հոթցը (Շվեյցարիա), իտալուհի Գայա Բասանի Անտիվարին, ինչպես նաեւ նախկին ռուսաստանցիներ Ալեքսեյ Սիտնիկով-Յուլիա Զլոբինա չմշկասահքի պարային զույգը:

BBC-ին հայտնում է, որ 1998 թ-ից Ադրբեջանը մասնակցում է ձմեռային Օլիմպիական խաղերին բացառապես արտասահմանցի մարզիկներով, եւ չնայած դրան, Ադրբեջանը այդ խաղերում ոչ մի անգամ հաջողություններ չի գրանցել:

Haqqin.az-ին տված հարցազրույցում սպորտային մեկնաբան Էլչին Ջալիլովը նման մոտեցումը ինքնախաբեություն է անվանել: «Մենք գնում ենք ինչ-որ հյուսիսային երկիր եւ գտնում մարզիկների, որոնք անգամ իրենց հայրենիքում չեն մտնում առաջին տասնյակի կամ հնգյակի մեջ», -ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում