Շոու բիզնես

Երևանյան ակումբները ևս կնշեն Beatles-ի համաշխարհային օրը

2 րոպեի ընթերցում

Երևանյան ակումբները ևս կնշեն Beatles-ի համաշխարհային օրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար անգլիական The Beatels խմբի համախարհային օրը կնշվի նաև երևանյան ակումբներից երկուսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ ` հունվարի 16-ին երևանյան Pub 37 ակումբը պատրաստվում է մեծ շուքով նշել բիթլզյան օրը, որի առթիվ ակումբում հյուրընկալվի Yellow Stones բենդը: Ամբողջ երեկոյի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ունկնդրել The Beatles-ի հին ու սիրված երգերով: Այցելուների համար միջոցառման մուտքը ազատ է:

Երևանյան The Beatles pub ակումբում այցելուները կմասնակցեն կիթառի երեկոյի:

The Beatels-ի համախարհային օրն այս լեգենդար խմբի բազմաթիվ երկրպագուները հունվարի 16-ին կտոնեն Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում:Երաժիշտների հայրենի քաղաքի բնակիչները եւ իշխանությունները պատասխանատու կերպով են մոտեցել «խմբի վիթխարի եւ մեծարժեք ժառանգությանը»:

Cavern ակումբում, որը կես դար առաջ իր բեմում ընդունել է հիանալի քառյակի առաջին ելույթները, երաժշտական ծրագիր է պլանավորված ամբողջ օրվա համար: Հունվարի 18-ին այստեղ հայտարարված է ռոք-խմբերի համերգ, որոնք կկատարեն ամբողջ աշխարհում հայտնի երգերը:

Քաղաքում ավտոբուսային էքսկուրսիոն երթուղիներ կկազմակերպվեն հիմնական տեսարժան վայրերով, որոնք պահպանում են «բիթլզների» հիշատակը: Ըստ որում, ինչպես ընդգծել են VisitLiverpool գործակալությունում, խմբի պատվին տոնակատարությունը քաղաքում կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում