Պաշտոնական

Վարչապետը հանձնարարել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ աշխատանքներն իրականացնել առանց ժամանակացույցից շեղումների

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հանձնարարել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ աշխատանքներն իրականացնել առանց ժամանակացույցից շեղումների

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսվող միջոցառումների կատարման ընթացքի և քայլերի վերաբերյալ:

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներին աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որևէ շեղում սահմանված ժամանակացույցից, և խնդիրների ի հայտ գալու դեպքում դրանք ներկայացնել պարբերաբար անցկացվելիք խորհրդակցությունների ժամանակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում