Հասարակական

Սևան-Դիլիջան թունելի մոտ «Ֆորդ տրանզիտ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և 7 մետր ներքև գլորվել

1 րոպեի ընթերցում

Սևան-Դիլիջան թունելի մոտ «Ֆորդ տրանզիտ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և 7 մետր ներքև գլորվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտ, հունվարի 14-ին` ժամը 00.35-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի У095ЕТ56 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մետր ներքև գլորվելով` բախվել ծառերին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տարբեր մարմնական վնասվածքներով Դիլիջան քաղաքի ԲԿ է տեղափոխվել 1990թ. ծնված Ս. Գ.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում