The Beautified Project-ը Երեւանում ակուստիկ համերգ կունենա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beautified Project հայկական անգլալեզու ռոք խումը հունվարի 25-ին Երևանի «Ուլիխանյան» ակումբում հանդես կգա ակուստիկ համերգով, որով խումբը կտոնի Վիեննայում, Բեռլինում և Փարիզում 2013 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած համերգային շրջագայության հաջողությունները: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի հիմնադիր Անդրե Սիմոյանը պատմեց, որ համերգի ընթացքում կհնչեն երգեր Behind The Happy Mask, Beyond The Butterfly և United We Fall ալբոմներից ակուստիկ տարբերակով, ինչպես նաև համերգի ներկաներին այլ անակնկալներ կսպասեն:

«Հոկտեմբերին մեկնարկած մեր այս համերգային շրջագայությունից հետո մենք դժգոհություններ էինք ստանում մեր ունկնդրից, որը ցանկանում էր մեզ նաև Երևանում լսել»,- նշեց Սիմոնյանը` հավելելով, որ ակուստիկ տարբերակով գործիքավորմամբ իրենց երգերը բազմիցս հնչել են եվրոպական շրջագայությունների ժամանակ, սակայն Երևանում դրանք կհնչեն առաջին անգամ:

Նրա խոսքով` բացառված չէ, որ համերգի տոմսերի սպառման դեպքում ևս մեկ ակումբային համերգ կտան նրանց համար, ովքեր տոմսեր չեն կարողանա ձեռք բերել այս միջոցառման համար: «Մենք ծրագրում ենք նաև մարտին մեծ համերգ տալ Երևանում»,- տեղեկացրեց խմբի հիմնադիրը:

Համերգասրահի ընտրության հարցում խումբը նախապատվություն է տալիս Հովհաննես Թումանյանի անվան պետականտիկնիկային թատրոնիդահլիճին, որի տեխնիկական և լուսային հնարավորությունները համապատասխանում են խմբի պահանջներին: «Քանի որ այս դահլիճում կան անհրաժեշտ տեխնիկական պայմաններ, դա հնարավորություն է տալիս չբերել հավելյալ տեխնիկա և չավելացնել համերգի տոմսերի արժեքը»,- պարզաբանեց երաժիշտը:

Հունվարի 25-ի համերգից հետո The Beautified Project-ը կգործարկի իր պաշտոնական նոր կայքը: Խումբը վերջին անգամ Երևանում համերգ է ունեցել 2013 թ. հոկտեմբերին:

The Beautified Project ռոք խումբը հիմնադրվել է 2005թ-ին, հայկական ամենաճանաչված խմբերից մեկն է, որի տեսահոլովակներն առաջինը ցուցադրվեցին MTV հեռուստաալիքի բրիտանական տարբերակով:

Հայերեն

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը