Մարզային

Շիրակի մարզում 2013 թվականին արտակագ պատահարների թիվն ավելացել է

3 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում 2013 թվականին  արտակագ պատահարների թիվն ավելացել է

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում 2013 թվականին արտակագ պատահարների թիվն ավելացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը՝ դեպքերի թվի աճը կապված է ոչ թե այն բանի հետ, որ մարդիկ ավելի անզգույշ են դարձել, այլ փրկարարական ծառայության նկատմամբ վստահության մեծացման: Թեև մարզի փրկարարական վարչությունը դեռ չի ամփոփել 2013 թվականի ցուցանիշները, սակայն, նույնիսկ դեկտեմբերի 10-ի դրությամբ գրանցված 537 արտակարգ դեպքը գերազանցում է ամբողջ 2012թ.-ին արձանագրված 400 դեպքի ցուցանիշը:

Անցած տարի, ինչպես և միշտ, մեծ թիվ են կազմել տեխնածին բնույթի դեպքերը՝ 335 (հրդեհներ, մասնակի ինքնափլզում, վթարներ, պայթյուններ, Ճանապարհատրանսպորտային պատահարներ): 2012թ.-ին տեխնածին դեպքերը մարզում 315-ն էին: Եթե տեխնածին բնույթի դեպքերի թիվը ամեն տարի շատ չնչին փոփոխության է ենթարկվում, ապա տարերային բնույթի դեպքերը անցած տարի ավելի շատ են եղել՝ 2012թ.-ի 32-ի փոխարեն 85-ը: Սրանք հիմնականում ձնաբքերի հետևանքով գրանցված դեպքերն են: «Սա ոչ միայն այն պատճառով է, որ ձնաբքի դեպքերը 2013թ.-ին ավելի շատ էին, այլ փոխվել է հաշվառման կարգը. 2013 թվականից յուրաքանչյուր կանչ գրանցվում է որպես մեկ դեպք: Սա ավելի ճիշտ հաշվառում է, որն էլ պատճառ է, որ տարերային բնույթի դեպքերի թիվը աճել է. 19 դեպք 2012թ.-ին և 70-ը` 2013թ.-ին: Բացի այդ, 2013թ.-ին ունեցել ենք նաև կարկտահարության, հորդառատ անձրևների, քամիների դեպքեր: Անցած տարի աճել է նաև սոցիալ-կենցաղային դեպքերի թիվը»,- նշեց Մարատ Սարիբեկյանը:

2013թ.-ին շատ են եղել նաև օձի խայթոցի դեպքերը: Ի տարբերություն 2012թ.-ի, երբ ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել, 2013թ.-ին այդ դեպքերը մարզում 3-ն էին: «Հաճախ մարդիկ, երբ համեմատում են արտակարգ դեպքերի թիվը, զարմանում են, որ ավելացել են արտակարգ պատահարները, բայց, կարող եմ ասել, որ դա փրկարար ծառայության հանդեպ վստահության բարձրացման արդյունքն է: Փրկարարների նկատամբ հավատն ավելի է մեծացել, և ժողովուրդը ցանկացած պատահարի դեպքում անպայման ահազանգում է 911» ,- վստահեցերց Մարատ Սարիբեկյանը:

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Մարզային

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

Պատահարներ

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում

Մարզային

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում

Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվում է

Մարզային

Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվում է

Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է

Մարզային

Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում