Վարչապետը 3,5 ժամանոց ասուլիսում մոտ 5 տասնյակ հարցի պատասխանեց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը տեւեց 3.30 ժամ: Հնչեց 45 հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետը պատասխանեց հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրներին վերաբերող հարցերին, անդրադարձավ Մաքսային միությանը միանալու Հայաստանի տնտեսական օգուտներին, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ դժգոհություններին, անցնող տարվա ընթացքում տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ձեռքբերումներին ու բացթողումներին, մատնանշեց գալիք տարիների համար երկրի տնտեսական քաղաքականության գերակայությունները:

Ամանորի նախաշեմին անցկացված ասուլիսի ընթացքում վարչապետը լրագրողների հետ կիսվեց, թե ինչ է ուզելու Ձմեռ պապից` նշելով, որ ամենակարեւորն իր համար այն է, որ երիտասարդ լրագրողները լցվեն սիրով, տարածեն բարություն, լրատվական դատում չլինեն չարություն, ատելության քարոզ, պատվերով հոդվածներ: «Դրանից կշահեն բոլորը, կփոխվի միջավայրը երկրում, իսկ դա բխում է բոլորի շահերից»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

2014 թվականի համար նա մաղթեց, որ բոլորի ընտանիքներում իշխեն սերն ու համերաշխությունը:

Հայերեն English