Պաշտոնական

ՀՀ վարչապետը ԱԳՆ դիվանագիտական դպրոցում հանդես է եկել դասախոսությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ԱԳՆ դիվանագիտական դպրոցում հանդես է եկել դասախոսությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «Հայաստանի ինտեգրումը եվրասիական տարածքում» թեմայով դասախոսությամբ այսօր եզրափակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի 2013թ. դասընթացը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանն առնչվող հարցերին, մանրամասներ ներկայացրել ՀՀ կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների, ինչպես նաև հետագա քայլերի ու զարգացումների վերաբերյալ:

Դասախոսության ավարտից հետո Տիգրան Սարգսյանը պատասխանել է ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հարցերին, որոնք վերաբերել են ինչպես մեր երկրի արտաքին քաղաքականության ուղղություններին, ՄՄ-ին ՀՀ անդամակցության և Եվրասիական տնտեսական տարածքում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին, այնպես էլ ներքին քաղաքականության առաջնահերթություններին՝ տարածքային համաչափ զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին և այլն:

ՀՀ արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ընձեռված հնարավորության համար, ինչը թույլ տվեց դասախոսության ու հարցուպատասխանի միջոցով ապագա դիվանագետներին հանգամանալից ներկայացնել մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականության ուղղություններն ու հեռանկարները:

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հիմնվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2009թ. սեպտեմբերին, բացումը տեղի է ունեցել 2010թ. փետրվարի 15-ին: Դպրոցի առաջնային նպատակներն են ԱԳՆ համակարգի համար դիվանագիտական կադրերի պատրաստումը, դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը և միջազգային հարաբերությունների ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում