Անցնող տարին Արցախի բանակի համար մարտունակության ամրապնդման առումով հաջող է եղել. Մովսես Հակոբյան

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող տարին Արցախի բանակի համար մարտունակության ամրապնդման և բարձրացման համար հաջող է եղել: Այս մասինտարեվերջյան մամուլի ասուլիսին նշեցԼՂՀ պաշտպանության նախարար, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն`ընդհանուր առմամբ բավարար գնահատեց կատարված աշխատանքները:

Սպառազինությունների մրցավազքի եւ հնարավոր պատերազմի դեպքում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ու ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության ապահովման մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ պաշտպանության նախարարը նշեց. «Մենք շատ ուժեղ ենք եւ մտածելու ոչինչ չունենք։ Գյումրիի ռազմաբազան կլինի, կամ չի լինի, ՀԱՊԿ-ի շրջանակներում պայմանավորվածությունը կլինի, թե ոչ՝ մենք մեր խնդիրն իրականացնելու ենք, ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում»։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի կամ ՆԱՏՕ-ի շրջանակներում ՀՀ-ի իրականացրած աշխատանքներին, ըստ նախարարի, դրանք ուղղված են Արցախի անվտանգության համակարգի բազմակողմանի ապահովմանը եւ պատերազմի չվերսկսմանը։ Իսկ եթե պատերազմ սկսի, նախարարի հավաստմամբ, հայկական զինված ուժերն իրենց խնդիրը հեշտությամբ լուծելու են։ «Սպառազինությունը որոշիչ չի։ Որոշիչը մարդու պատրաստակամությունն է՝ իր հայրենիքը պաշտպանելու եւ հաղթելու։ Եվ այս ուղղությամբ որեւէ խնդիր չունենք։ Դա իրականացնելու համար մենք ունենք համապատասխան զինտեխնիկա։ Մեր բոլոր գործողություններն ուղղված են նրան, որ պատերազմ չսկսի, իսկ եթե սկսի՝ ձեռքներս ծալած չենք կարող նստել։ Մենք սպառազինվելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է մեզ՝ մեր խնդիրը կատարելու համար։ Հաջորդ տարի կլսեք նոր սպառազինության եւ հեռահար զենքերի ձեռքբերման մասին»,- եզրափակել է Մովսես Հակոբյանը։

Հայերեն English Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը