Սերգեյ Լավրովը վստահ է Ռուսաստանի հետ ԱՊՀ-ի երկրների համագործակցության անհրաժեշտությանը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ առանց Ռուսաստանի հետ համագործակցության ԱՊՀ-ի երկրներից ոչ մեկը չի կարողանա պատշաճ կերպով լուծել իր տնտեսական ու սոցիալական հիմնախնդիրները: «Ամբողջ աշխարհում եւս ընդունում են, որ Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական եւ այլ համագործակցությունը ԱՊՀ-ի երկրների կայուն զարգացման անհրաժեշտ պայմանն է: Առանց դրա հազիվ թե հաջողվի արժանի տեղ գրավել աշխատանքի միջազգային բաժանման մեջ, լուծել սոցիալական սուր հիմնախնդիրներըե,-ասել է Լավրովը՝ այսօր ելույթ ունենալով ՌԴ-ի Պետդումայում: Արտգործնախարարը հայտարարել է, որ չնայած ԱՊՀ-ի տարածքում «ոչ տարածաշրջանային ուժերիե աճող ակտիվությանը, որոնք «ձգտում են Ռուսաստանին ներքաշել ինչ-որ կպչուն մրցակցության, եթե չասենք առճակատման, մեջ, մենք մտադիր չենք ենթարկվել սադրանքներիե: «Մենք ԱՊՀ-ի երկրների հետ կառուցում ենք հասկանալի, թափանցիկ, տնտեսական սթափ հաշվարկի վրա հիմնված հարաբերություններ եւ այդ տարածաշրջանում մեր մտադրությունների վերաբերմամբ որեւիցե կասկածի հիմքեր չենք տեսնումե,-ընդգծել է ՌԴ-ի արտգործնախարարը:

Հայերեն

Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը

Հիմնանորոգվում է Ակունքի գերեզմանոց տանող ճանապարհը

Հիմնանորոգվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ

Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ