Տնտեսություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն առաջիկա 5 տարում 70 միլիարդ դրամի ներդրումներ կկատարի ոլորտում

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն առաջիկա 5 տարում 70 միլիարդ դրամի ներդրումներ կկատարի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել 2014-2018 թվականների ներդրումային ծրագիրը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀԷՑ-ն առաջիկա 5 տարվա համար ներկայացրել է շուրջ 70 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր: Ներդրումների ընդհանուր ցուցանիշի շուրջ 32 տոկոսը կամ 22.1 միլիարդ դրամը ՀԷՑ-ը նախատեսում է ծախսել թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տարեկան հաճախության և տևողության կրճատման համար:

Նոր սպառողների միացմանը և հատուկ ծրագրերի իրականացմանն ուղղված ներդրումների կանխատեսվող ծավալը կկազմի ավելի քան 20.6 միլիարդ դրամ կամ ներդրումների ընդհանուր ցուցանիշի մոտ 30 տոկոսը:

Հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանման, անվտանգության ապահովման և մաշված սարքավորումների փոխարինման համար կծախսվի 20 միլիարդ դրամ: Բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպման համար այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումների կանխատեսվող ծավալը կկազմի մոտ 5.5 միլիարդ դրամ: Առևտրային հաշվառման համակարգի բարելավման համար ՀԷՑ-ը նախատեսում է հատկացնել 1.2 միլիարդ դրամ: Ներդրումների ամենաբարձր ցուցանիշը ՀԷՑ-ը նախատեսում է 2016 թվականի համար (15.7 միլիարդ դրամ):

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն ստեղծվել է 2002թ. մայիսին:Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազար կիլոմետր: ՀԷՑ-ը ՀՀ տարածքում ունի էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Ընկերությունը սպասարկում է մոտ 935 հազար սպառողի:

Տեղադրություն

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Նավթի գները նվազել են - 26/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26/06/24

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում