Հայտնի են «Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով ԶԼՄ-ների ամեմանյա մրցույթի հաղթողները
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով ԶԼՄ-ների 11-րդ ամենամյա մրցույթի մրցանակաբաշխությունը ամփոփեց արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցանակաբաշխության արարողության ժամանակ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ այս տարի ներկայացվել էր 34 լրագրողական աշխատանք` 20 տպագիր և 14 տեսանյութ:
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը ներկայացնելով մրցույթի այս տարվա առաձնահատկությունները` նշեց, որ էական դրական փոփոխություններ էին արձանագրվել լրագրողական աշխատանքներում թե' որակական, թե' էթիկայի տեսանկյունից: «Կհորդորեմ2014 թվականին լրագրողներին անդրադառնալ կյանքի առավել խնդրահարույց ոլորտներին, և ներկայացնել ոչ միայն դիմանկարային ակնարկներ»,- ասաց Թադևոսյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, ողջունելով մրցույթի մասնակիցներին, նշեց, որ լրագրողական այս անդրադարձերը ուղղված են ողջ հասարակությանը: Նա հավաստիացրեց, որ պետական քաղաքականությունը ևս ուղղված է հասարակության բոլոր շերտերի հշրջանում հավասար հնարավորությունների ստեղծմանը և հաշմանդամների խնդիրների լուծմանը:
«Կովկասյան ցանց երեխանրի համար» նախաձեռնության կողմից հատուկ մրցանակ շնորհվեց լրագրող Սիմոն Դավթյանին: «Լրագրողական հոդված» անվանակարգում մրցանակներ ստացան Փառանձեմ Հովհաննիսյանը, Աղավնի Սուքիասյանը, Գայանե Մկրտչյանը, Աննա Կարապետյանը: «Հեռուստատեսային» անվանակարգի հաղթողներն էին Զարուհի Արզումանյանը, Արմինե Օլեյանը, Արմինե Ուդումյանը, Անի Մանուկյանը: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց Նելլի Ռաֆայելյանը: Հատուկ մրցանակի` լավատեսական կերպար ներկայացնելու համար արժանացավ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Լուսինե Մուսայելյանը: Հաշմանդամության հիմնախնդիրները պարբերաբար լուսաբանելու և հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը հետամուտ լինելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվոգիր շնորհեց «Արմնյուզ» լրատվական հեռուսաալիքին: