Տնտեսություն

Հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային համաժողովը կտա միջմարզային կապերի հաստատման հնարավորություն

3 րոպեի ընթերցում

Հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային համաժողովը կտա միջմարզային կապերի հաստատման հնարավորություն

ԳՅՈՒՄՐԻ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովը ոչ միայն միջտարածաշրջանային զարգացման, այլ նաեւ երկու երկրների միջպետական համագործակցության հետագա հեռանկարներ է բացում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ժամանակ նշեց ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարարության պետական ոլորտային ծրագրերի համակարգման դեպարտամենտի փոխտնօրեն Իգոր Սերգեեւը: Այս պահին ռուսական ավելի քան 70 ընկերություն արդեն միջտարածաշրջանային համագործակցության ծրագրեր իրականացնում է Հայաստանում: «Շատ ծրագրեր արդեն իրակացվում են մարզային մակարդակով, սակայն այս համաժողովը կնպաստի ՌԴ տարածաշրջանների եւ Հայաստանի մարզերի միջեւ նոր գործընկերային հարաբերությունների ստեղծմանը՝ Մաքսային միության շրջանակում: Ի դեպ, այն փորձը, որն արդեն կա ՌԴ եւ Հայաստանի մի շարք մարզերի միջեւ, կարող է լավ հիմք հանդիսանալ Մաքսային միության շրջանակում տնտեսական, առեւտրի, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության ծրագրերի համար: Այս համաժողովն, անշուշտ, կարագացնի եւ կուժեղացնի Հայաստանի մաքսային միությանն ինտեգրումը, իսկ հետագայում նաեւ Եվրասիական տնտեսական համագործակցության գործընթացը»,-նշեց ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարարության ներկայացուցիչը:

Խոսելով միջտարածաշրջանային համագործակցության տեսանելի քայլերի մասին՝ Իգոր Սերգեեւը տեղեկացրեց, որ տարբեր ոլորտների համագործակցության տեսլականը կհստակեցվի արդեն դեկտեմբերի 3-ին Երեւանում կայանալիք կլոր սեղանների ընթացքում, որտեղ կքննարկվեն համագործակցության տարբեր եղանակներ տարբեր ոլորտների համար՝ էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, հումանտար կապերի, զբոսաշրջության, գիտական, կրթական: Կքննարկվեն նաեւ եվրասիական ինտեգրման նոր հնարավորությունները բիզնեսի եւ տրանսպորտի ոլորտներում, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման հարցեր՝ Մաքսային միության շրջանակներում: «Ի դեպ, դեռ երեկ ՌԴ մի շարք նահանգապետներ այցելել են ՀՀ մարզեր: Սա միջմարզային համաբերությունների ստեղծան եւ ամրացման լավ հնարավորություն է: Ի տարբերություն նախորդ համաժողովների, սա ավելի գործնական է եւ շատ շոշափելի»,- ավելացրեց Իգոր Սերգեևը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում