«Մանկական Եվրատեսիլ-2013»-ում հաղթեց Մալթան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաներին ամեն տարի համախմբող «Մանկական Եվրատեսիլ-2013»-ը ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության հիսուն/հիսուն հարաբերակցության արդյունքումհաղթեց Մալթայի ներկայացուցիչ Գայա Կաուչին իր «The Start» երգով: Նա հավաքեց 130 միավոր:

«Եղի′ր ստեղծագործ» խորագրի ներքո մրցույթն այս տարի անցկացվեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Արվեստների ազգային պալատում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանը ներկայացնող 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը, իր Choco Factory` «Շոկոլադի ֆաբրիկա» երգով հանաքելով 69 միավոր, զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Առաջատար հնգյակում հայտնվեցին Ուկրաինան, Ռուսաստանը, Բելառուսը և Վրաստանը:

Մոնիկայի հետ բեմում ելույթ ունեցան նաև նրա ընկերները, ովքեր մարմնավորեցին հայկական շոկոլադի ֆաբրիկայի աշխատակիցներին:Մեր երկրի ելույթի ժամանակ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ոչ միայն տեսնել հետաքրքիր բեմադրություն, դեկորացիաներ` համահունչ երգի շոկոլադե թեմատիկային, այլև ականատեսը լինել Մոնիկայի ջութակ նվագելու հմտությանը: Պատանի երգչուհին արդեն ութ տարի է` սովորում է նվագել երաժշտական այս գործիքը:

Մրցույթն այս տարի իր կարգախոսին համահունչ առանձնացավ կրեատիվությամբ և նորարարությամբ: Բացի ամենամյա` մասնակից երկիրը խորհրդաշնող տեսաբացիկներից, յուրաքանյուր երկրի պատվիրակ պատմեց այն մասին, թե իր պատկերացմամբ ինչով է զբաղվելու տասը տարի անց:

«Մանկական Եվրատեսիլ- 2013» տարբերանշանը Puzzle Man էր: Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը և խորհրդանշում տարբեր մասնիկների միասնությունը: Այս տարի մրցույթի անցկացման կարգում մի շարք նորամուծություններ էին կատարվել: Ներկայացվող երգերի առավելագույն թույլատրելի տևողությունը 3 րոպե էր: Միավորներ հայտնող պատանիները քվեարկության արդյունքները հայտարարեցին ոչ թե տեսանյութի միջոցով, այլ հենց համերգային բեմից: Հայաստանյան քվեարկության արդյունքները ներկայացրեց «Մանկական Եվրատեսիլ-2013»-ի հայաստանյան եզրափակիչ փուլի 2-րդ մրցանակակիր Դավիթ Վարդանյանը: Այս տարի, նախորդ մեկի փոխարեն, եղավ մրցանակային 3 տեղ:

Նրանք պարգևատրվեցին «Փազլմեն» գավաթներով, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հնարավորություն ստացավ մասնակցել «Մանկական Եվրատեսիլ-2014»-ին:Մրցույթը վարեցին «Եվրատեսիլ-2013»-ի մասնակից Զլատա Օգնևիչը և հաղորդավար Տիմուր Միրոշնիչենկոն:

Հայաստանյան հեռուստադիտողի համար այն մեկնաբանեցին «Մանկական Եվրատեսիլ- 2011» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակ Դալիթան և Առաջին ալիքի հաղորդավար Վահե Խանամիրյանը:

Մրցույթին մասնակցում էր 12 երկիր` Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Նիդեռլանդները, Ռուսաստանը, Սան Մարինոն, Ուկրաինան , Շվեդիան:

Հայաստանյան պատվիրակությունը Երևան կվերադառնա դեկտեմբերի 2-ին:

Հայերեն

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը